Ուկրաինան Թուրքիայից 5 տարի ժամկետով 50 մլն դոլարի վարկ կվերցնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախարարների կաբինետը հինգշաբթի կայացած նիստում հավանության է արժանացրել 2016 թվականին 5 տարի ժամկետով 50 մլն դոլարի չափով վարկի տրամադրման մասին Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյին:
«Որոշման նախագծով ֆինանսների նախարարին առաջարկվում է արտաքին փոխառություն իրականացնել՝ 2.5% տարեկան տոկոսադրույքով 5 տարի մարման ժամկետով ոչ ավելի, քան 50 մլն դոլարի չափով պարտք ներգրավելու միջոցով: Փոխառությունն իրականացվելու է Ուկրաինայի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ վարկային պայմանագրի միջոցով»,- ասել է նա:
Յարեսկոն ընդգծել է, որ սա «G20»-ի երկրներից Ուկրանիայի կառավարությանն աջակցության քայլերից մեկն է:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



