Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ձեռք են բերվել մեծաքանակ փրկարարական միջոցներ․ ՆԳՆ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են տարածել․

«Նոյեմբերի 27-ին լրատվական կայքերից մեկում շրջանառվեց «Փրկարարական սարքերի փոխարեն՝ մոտոցիկլետներ պարեկներին» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ էր կատարվել ՆԳ նախարարության կողմից իրականացվող գնման ընթացակարգերին։ Հոդվածում առկա որոշ տեղեկություններ մանիպուլացնող են և մոլորեցնող։

ՀՀ ՆԳՆ կարիքների համար 2025 թվականին էլեկտրոնային աճուրդ գնման ձևով հայտարարվել է 10 մոտոցիկլետների ձեռքբերման գնման ընթացակարգ, որի շրջանակներում հայտ է ներկայացրել միայն «Վանիթար» ՍՊ ընկերությունը։ Վերջինիս հետ 2025 թվականի օգոստոսի 28-ին կնքվել է պայմանագիր։ Գնման ընթացակարգը կազմակերպվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ֆինանսական միջոցներ նախատեսվելու պայմանով։

Ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման համար, մոտոցիկլետների ձեռք բերման նպատակով, ֆինանսական միջոցները հատկացվել են փրկարար ծառայության գնումների պլանով նախատեսված «հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածից, քանի որ վերոնշյալ գնման առարկաների մասով անվազն 3 անգամ հայտարարվել են գնման ընթացակարգեր, որոնք չեն կայացել։

Հարկ է նաև նշել, որ 2025 թվականի ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության կարիքների համար ձեռք են բերվել մեծաքանակ փրկարարական միջոցներ և տեխնիկա, մասնավորապես՝ 29 հրշեջ փրկարարական ավտոմեքենաներ, 309 մարտական հանդերձանք (վերջին անգամ գնում եղել է 2019 թվականին), փրկարարական ապրանքներ և պարագաներ։ Այն իր մեջ ներառում է գործիքների հավաքածու, լիցքավորիչներ, պատգարակի ներդիրներ, պատգարակներ, մոտոհղկիչներ, կրակմարիչներ, ծալվող աստիճաններ, բահեր, էլեկտրական անկյունահղկիչներ, շղթայավոր բետոնի սղոցներ, հեռադիտակ, փրկարարական և արտակարգ իրավիճակներում կիրառվող սարքեր, օձ որսալու սարքեր, մոտոպերֆերատորներ, բենզինային խոտհնձիչներ, եռոտանիներ (Tripod), փչովի նավակ, պարանի ճախարակ և այլն։ Ի դեպ, վերջին ժամանակահատվածում նման ծավալի գնումներ կատարվում են առաջին անգամ։ 2026 թվականի բյուջեով ևս Փրկարար ծառայության համար նախատեսված են միջոցներ, կատարվելու են համապատասխան գնումներ։

Բացի այդ, այս տարվա ընթացքում շահագործման է հանձնվել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, իսկ Եղեգնաձորի, Բաղրամյանի ՀՓՋ-ների և Սևանի ջրափրկարարական կայանի շենքերի կառուցումը շինարարության փուլում են։

Նախարարությունն իր կարիքների համար ծառայություններ ձեռք է բերում բացառապես թափանցիկ և հաշվետվողական մրցույթային ընթացակարգով, ըստ այդմ․

Նախարարությանը վերաբերող բյուջետային ծախսերը, այդ թվում՝ գնումների ընթացակարգերը պլանավորվում են նախօրոք՝ պլանավորումն իրականացվում է «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված կարգով։ Ձեռքբերումների համար բյուջետային համապատասխան միջոցներ կան նաև նախատեսված 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով։

ՆԳՆ համակարգում մեկ ծառայության կարիքները մեկ այլ ծառայության կարիքների համար նախատեսված ընթացակարգերով որևէ կերպ չեն ապահովվում։

Միաժամանակ հայտնում ենք, որ իրավաչափ պայմաններում գնման ընթացակարգը կարող է չկայանալ՝ հաշվի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով ներկայացված հանգամանքները։

Ըստ այդմ՝ գնման գործընթացը որոշակի պարբերականությամբ չկայանալու դեպքում արդյունավետ կառավարման տրամաբանության մեջ լիովին օրինաչափ է բյուջետային միջոցների ողջամիտ ու ժամանակին տնօրինելու կարևորությունը և համապատասխան միջոցները այլ անհրաժեշտ կարիքների ձեռքբերմանը վերաուղղելը՝ հաշվի առնելով նաև այն, որ ընթացիկ տարում տվյալ գնման դեպքում ողջմատորեն հնարավոր է ապահովել մատակարարում։

Ներքին գործերի նախարարությունը մշտապես բաց է համագործակցության համար․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և մանիպուլյացիոն տեղեկություններ տարածելուց և հորդորում ենք հոդվածը հրապարակելուց առաջ տեղեկությունը ճշտել Ներքին գործերի նախարարությունից»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship