«Միասին» շարժումը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը
БЛОГ«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման խորհրդի համակարգող Արամ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու նրա նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի խնդիրներն ու նպատակները։ «Միասին» շարժումը, հստակ գիտակցելով, որ ներկայումս Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ ու խորքային խնդիրները որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն չի կարող միայնակ լուծել, առաջնային է համարում այս իրավիճակում ուժերի, արդյունավետ գաղափարների և մասնագիտական ներուժի համախմբումը:
Ելնելով մոտեցումների համընկնումից՝ «Միասին» շարժումը կարևորում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում Գագիկ Ծառուկյանի սահմանած սկզբունքը, համաձայն որի՝ այն վերկուսակցական ձևաչափ է և ունի համազգային օրակարգ ձևավորելու նպատակ:
«Միասին» շարժումը պատրաստակամություն է հայտնում աջակցելու «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջխաղացմանը՝ հանուն երկրի կայուն զարգացման ու հանրային համերաշխության ձևավորման։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



