«Միասին» շարժումը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը
BLOG«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման խորհրդի համակարգող Արամ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու նրա նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի խնդիրներն ու նպատակները։ «Միասին» շարժումը, հստակ գիտակցելով, որ ներկայումս Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ ու խորքային խնդիրները որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն չի կարող միայնակ լուծել, առաջնային է համարում այս իրավիճակում ուժերի, արդյունավետ գաղափարների և մասնագիտական ներուժի համախմբումը:
Ելնելով մոտեցումների համընկնումից՝ «Միասին» շարժումը կարևորում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում Գագիկ Ծառուկյանի սահմանած սկզբունքը, համաձայն որի՝ այն վերկուսակցական ձևաչափ է և ունի համազգային օրակարգ ձևավորելու նպատակ:
«Միասին» շարժումը պատրաստակամություն է հայտնում աջակցելու «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջխաղացմանը՝ հանուն երկրի կայուն զարգացման ու հանրային համերաշխության ձևավորման։
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



