Ֆրանսիայում վեց երեխա է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի արեւմուտքի Մերձովյան Շարանտա դեպարտամենտում փետրվարի 11-ի առավոտյան վեց երեխա Է զոհվել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել Ռոշֆոր քաղաքի արվարձանում: Ինչպես նշվում Է, դպրոցականների փոխադրող ավտոբուսը ճակատային բախում Է ունեցել բեռնատարի հետ: Զոհվածներից բացի, եւս երեք մարդ, ներառյալ ավտոբուսի վարորդը, վնասվածքներ են ստացել: Եվս ութ դպրոցականներ չեն տուժել:
Սա դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ այս շաբաթ արդեն երկրորդ վթարն Է Ֆրանսիայում: Փետրվարի 10-ի առավոտյան երկու երեխա Էր զոհվել, եւս յոթը՝ տուժել երկրի արեւելքի Դուի դեպարտամենտում տեղի ունեցած համանման ՃՏՊ-ի հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



