Ֆրանսիայում վեց երեխա է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արեւմուտքի Մերձովյան Շարանտա դեպարտամենտում փետրվարի 11-ի առավոտյան վեց երեխա Է զոհվել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել Ռոշֆոր քաղաքի արվարձանում: Ինչպես նշվում Է, դպրոցականների փոխադրող ավտոբուսը ճակատային բախում Է ունեցել բեռնատարի հետ: Զոհվածներից բացի, եւս երեք մարդ, ներառյալ ավտոբուսի վարորդը, վնասվածքներ են ստացել: Եվս ութ դպրոցականներ չեն տուժել:
Սա դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ այս շաբաթ արդեն երկրորդ վթարն Է Ֆրանսիայում: Փետրվարի 10-ի առավոտյան երկու երեխա Էր զոհվել, եւս յոթը՝ տուժել երկրի արեւելքի Դուի դեպարտամենտում տեղի ունեցած համանման ՃՏՊ-ի հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



