Հայաստանում սրտանոթային դեղերը գրեթե կրկնակի թանկ են, քան Վրաստանում․ Հրայր Կամենդատյան
БЛОГՀայաստանում սրտանոթային հիվանդություններով մեծ թվով մարդիկ ամեն ամիս վճարում են դեղերի համար այնպիսի գումար, որը Վրաստանում համարժեք չէ նույնիսկ կեսին։ Սա պարզապես տնտեսական խնդիր չէ․ սա առողջության հասանելիության հարց է։
Ամենօրյա օգտագործվող սրտանոթային դեղերի օրինակներ
Bisoprolol 5mg
ՀՀ — 1,500–2,500 դրամ
Վրաստան — 680–1,000 դրամ
Տարբերություն՝ մինչև 2 անգամ։
Amlodipine 5mg
ՀՀ — 1,200–2,000 դրամ
Վրաստան — 510–850 դրամ
Տարբերություն՝ 30–50%։
Enalapril 10mg
ՀՀ — 1,000–1,800 դրամ
Վրաստան — 430–680 դրամ
Տարբերություն՝ շուրջ 40%։
Atorvastatin 20mg (քոլեստերին իջեցնող)
ՀՀ — 3,000–4,800 դրամ
Վրաստան — 1,000–1,700 դրամ
Տարբերություն՝ մոտ 2 անգամ։
Rosuvastatin 10mg
ՀՀ — 3,500–6,000 դրամ
Վրաստան — 1,350–2,000 դրամ
Տարբերություն՝ մինչև 2.5 անգամ։
Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը։
Մարդը վճարում է իրական արժեքը, ոչ թե արհեստականորեն բարձրացված գին։
Իսկ Հայաստանում՝
դեղերի մեծ մասի գինը արհեստականորեն ու բարձր մարժաներով է ձևավորվում, և դա ամենից շատ հարվածում է թոշակառուներին ու սրտային հիվանդներին, որոնք ամեն օր կախված են այս դեղերից։
Քանի որ 2026 թվականի հունվարի մեկից իբր թէ գործելու է ապահովագրական համակարգը, ինչու չեն իջեցնում դեղերի գները, և վերջապես դա կօգնի ավելի շատ մարդու հատկացնել բուժօգնություն։ Որովհետև հարգելի քաղաքացիներ կան մասնագիտական մաֆիաներ, որոնց դեմ ոչինչ չի արվում։ Նրանք միշտ կան և հիմա պարզապես ծաղկում են։ Պետությունը պարտավոր է իջեցնել դեղերի գները, կրճատել դրանց առևտրային մարժաները։ Կարող է դա անել առավոտից երեկո գերթանկարժեք հագուկապով , թանկարժեք քարերով զարդարված չինովնիկը՞ ։Իհարկե ոչ։ Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և ազնիվ մարդիկ։
1
Как сыновья Микаэла Арутюняна «заказали» евроамериканские санкции: «Паст»
2
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
3
Это ли «мир», который пришел «широкими шагами»? «Паст»
4
Кто имеет право говорить от имени народа? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



