Հայաստանում սրտանոթային դեղերը գրեթե կրկնակի թանկ են, քան Վրաստանում․ Հրայր Կամենդատյան
BLOGՀայաստանում սրտանոթային հիվանդություններով մեծ թվով մարդիկ ամեն ամիս վճարում են դեղերի համար այնպիսի գումար, որը Վրաստանում համարժեք չէ նույնիսկ կեսին։ Սա պարզապես տնտեսական խնդիր չէ․ սա առողջության հասանելիության հարց է։
Ամենօրյա օգտագործվող սրտանոթային դեղերի օրինակներ
Bisoprolol 5mg
ՀՀ — 1,500–2,500 դրամ
Վրաստան — 680–1,000 դրամ
Տարբերություն՝ մինչև 2 անգամ։
Amlodipine 5mg
ՀՀ — 1,200–2,000 դրամ
Վրաստան — 510–850 դրամ
Տարբերություն՝ 30–50%։
Enalapril 10mg
ՀՀ — 1,000–1,800 դրամ
Վրաստան — 430–680 դրամ
Տարբերություն՝ շուրջ 40%։
Atorvastatin 20mg (քոլեստերին իջեցնող)
ՀՀ — 3,000–4,800 դրամ
Վրաստան — 1,000–1,700 դրամ
Տարբերություն՝ մոտ 2 անգամ։
Rosuvastatin 10mg
ՀՀ — 3,500–6,000 դրամ
Վրաստան — 1,350–2,000 դրամ
Տարբերություն՝ մինչև 2.5 անգամ։
Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը։
Մարդը վճարում է իրական արժեքը, ոչ թե արհեստականորեն բարձրացված գին։
Իսկ Հայաստանում՝
դեղերի մեծ մասի գինը արհեստականորեն ու բարձր մարժաներով է ձևավորվում, և դա ամենից շատ հարվածում է թոշակառուներին ու սրտային հիվանդներին, որոնք ամեն օր կախված են այս դեղերից։
Քանի որ 2026 թվականի հունվարի մեկից իբր թէ գործելու է ապահովագրական համակարգը, ինչու չեն իջեցնում դեղերի գները, և վերջապես դա կօգնի ավելի շատ մարդու հատկացնել բուժօգնություն։ Որովհետև հարգելի քաղաքացիներ կան մասնագիտական մաֆիաներ, որոնց դեմ ոչինչ չի արվում։ Նրանք միշտ կան և հիմա պարզապես ծաղկում են։ Պետությունը պարտավոր է իջեցնել դեղերի գները, կրճատել դրանց առևտրային մարժաները։ Կարող է դա անել առավոտից երեկո գերթանկարժեք հագուկապով , թանկարժեք քարերով զարդարված չինովնիկը՞ ։Իհարկե ոչ։ Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և ազնիվ մարդիկ։
1
“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solution...
2
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
AraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US
5
Speed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program



