Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ)Վենետիկը հայտնվել է ջրի մեջ, գնդակահարվել են ապստամբած նավաստիները. «Փաստ»

ЛАЙФ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բրազիլիա՝ Հանրապետության հռչակման օր, Ռուսաստան՝ Նորակոչիկների համառուսաստանյան օր, Ճապոնիա՝ Սիտի-գո-սան փառատոնի օր, Ղազախստան՝ Ազգային արժույթի՝ թենգեի և երկրի ֆինանսիստների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1256 - Հայոց արքա Հեթումը ասպետացրել է («ձիավորեցրել») իր որդի Լևոն արքայազնին, և այդ օրը դարձրել Հայ ասպետության տոն օր:

1910 - ծնվել է թիֆլիսահայ ճարտարապետ Արդվարդ Կանայանը:

1917 - Անդրկովկասի ամենաազդեցիկ երեք կուսակցությունները՝ վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները , հեղինակազրկված ՕԶաԿոմ-ի փոխարեն ստեղծել են իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատ, որը ստանձնել է Անդրկովկասյան կառավարումը։

1920 - հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական ուժերը առանց դիմադրության թողել են Շարուրը, իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է Թուրքիային՝ առաջարկելով կնքել հաշտության պայմանագիր:

1920 - վախճանվել է բժիշկ Գերասիմ Ղազանչյանը (Կարո Ղազանչյան)։

1931- ծնվել է վնասվածքաբան-օրթոպեդ Հովհաննես Հովհաննիսյանը:

1934 - ծնվել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը:

1939 - ծնվել է թատերական ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:

1955 - վախճանվել է բանասեր, բանաստեղծ, խմբագիր և հասարակական գործիչ Թորոս Ազատյանը (Ազատունի):

1997- վախճանվել է կենսաքիմիկոս Գալուստ Ադոնցը:

2005 - վախճանվել է Ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկը՝ բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ Գուրգեն Գաբրիել յանը:

2006 - Բեռլինում կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը:

2008 - վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել, նա իր կողմնակիցների հետ, կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել է եկեղեցու բակում գտնվող Միքայել և Լիդիա Թամամշևների շիրմաքարերը:

2011 - Տարոն Մարգարյանն ավագանու կողմից միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետ։

2013 - «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» շարժման մասնակիցները առավոտյան հավաքվել են Ազգային ժողովի մուտքի մոտ և խորհրդարան մտնող պատգամավորներին բաժանել 25 կետից բաղկացած մտահոգությունների ցանկ:

ԱՇԽԱՐՀ

63 մ.թ.ա.- Ցիցերոնը Կատալինային հայտարարել է պետականության թշնամի:

687 – վախճանվել է վեստգոթերի թագավոր Էրվինգը:

1315 – տեղի է ունեցել Մորգարտենի ճակատամարտը շվեյցարական երեք կանտոնների միության և Հաբսբուրգների ավստրիական զորքերի միջև: Այդ ճակատամարտը հայտնի է նրանով, որ ցույց է տվել ասպետական հեծելազորի ոչ արդյունավետ լինելը հետևակի նկատմամբ լեռնային պայմաններում:

1492 – Կոլումբոսն իր օրագրում առաջին անգամ նկարագրել է հնդկացիների կողմից օգտագործվող ծխախոտը:

1630 – վախճանվել է գերմանացի նշանավոր աստղագետ Յոհան Կեպլերը, որը համարվում է տեսական աստղագիտության հիմնադիր. նա է հայտնագործել մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքները:

1741 – Վիտուս Բերինգը Երկրորդ կամչատկյան արշավի ժամանակ հայտնաբերել է կղզի, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1864 – ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենն իր «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbrespostes) ամսագրում առաջին անգամ օգտագործել է ֆիլատելիա տերմինը:

1887 – ծնվել է ամերիկացի նկարչուհի, խեցեգործուհի Ջորջիա Օ’Քիֆը:

1887 – Կարլ Հասսերն արտոնագրել է իր ստեղծած հոսանքի ցինկե կուտակիչը:

1904 – ամերիկացի Քինգ Կեմպ Ժիլլետը արտոնագրել է իր ստեղծած՝ փոխվող լեզվակով ածելին:

1905 – Սևաստոպոլում գնդակահարել են ապստամբած նավաստիներին:

1916 – վախճանվել է լեհ գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Հենրիկ Սենկևիչը:

1933 – Մոսկվայում երթուղի են մտել տրոլեյբուսները:

1955 – բացվել է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը, որի շահագործվող երկարությունը կազմում է 112,54 կմ:

1960 – ջուրն է իջեցվել «Ջորջ Վաշինգտոն» տիպի բալիստիկ միջուկային հրթիռներով զինված առաջին ատոմային սուզանավը:

1971– «Ինտել» ընկերությունը թողարկել է առաջին միկրոպրոցեսորը՝ 4004 մոդելը:

1976 – վախճանվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Գաբենը:

1982 – Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Լեոնիդ Բրեժնևի թաղումը:

1984 – իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Մեդելինյան կորտելի պարագլուխ Լուիս Օչոային և կնոջը:

2003 – Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ ռումբի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ 300-ը:

2019 – «Ջրահարսերի քաղաք» Վենետիկը հայտնվել է ջրի մեջ։

Հեղեղվել է նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ Ջրի մակարդակը Վենետիկում նորմայից բարձրացել է 187 սանտիմետրով։

2022 – համաձայն ՄԱԿ–ի տվյալների, Երկրի բնակչությունը հասել է 8 միլիարդի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG