Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ)Վենետիկը հայտնվել է ջրի մեջ, գնդակահարվել են ապստամբած նավաստիները. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բրազիլիա՝ Հանրապետության հռչակման օր, Ռուսաստան՝ Նորակոչիկների համառուսաստանյան օր, Ճապոնիա՝ Սիտի-գո-սան փառատոնի օր, Ղազախստան՝ Ազգային արժույթի՝ թենգեի և երկրի ֆինանսիստների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1256 - Հայոց արքա Հեթումը ասպետացրել է («ձիավորեցրել») իր որդի Լևոն արքայազնին, և այդ օրը դարձրել Հայ ասպետության տոն օր:

1910 - ծնվել է թիֆլիսահայ ճարտարապետ Արդվարդ Կանայանը:

1917 - Անդրկովկասի ամենաազդեցիկ երեք կուսակցությունները՝ վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները , հեղինակազրկված ՕԶաԿոմ-ի փոխարեն ստեղծել են իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատ, որը ստանձնել է Անդրկովկասյան կառավարումը։

1920 - հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական ուժերը առանց դիմադրության թողել են Շարուրը, իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է Թուրքիային՝ առաջարկելով կնքել հաշտության պայմանագիր:

1920 - վախճանվել է բժիշկ Գերասիմ Ղազանչյանը (Կարո Ղազանչյան)։

1931- ծնվել է վնասվածքաբան-օրթոպեդ Հովհաննես Հովհաննիսյանը:

1934 - ծնվել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը:

1939 - ծնվել է թատերական ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:

1955 - վախճանվել է բանասեր, բանաստեղծ, խմբագիր և հասարակական գործիչ Թորոս Ազատյանը (Ազատունի):

1997- վախճանվել է կենսաքիմիկոս Գալուստ Ադոնցը:

2005 - վախճանվել է Ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկը՝ բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ Գուրգեն Գաբրիել յանը:

2006 - Բեռլինում կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը:

2008 - վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել, նա իր կողմնակիցների հետ, կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել է եկեղեցու բակում գտնվող Միքայել և Լիդիա Թամամշևների շիրմաքարերը:

2011 - Տարոն Մարգարյանն ավագանու կողմից միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետ։

2013 - «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» շարժման մասնակիցները առավոտյան հավաքվել են Ազգային ժողովի մուտքի մոտ և խորհրդարան մտնող պատգամավորներին բաժանել 25 կետից բաղկացած մտահոգությունների ցանկ:

ԱՇԽԱՐՀ

63 մ.թ.ա.- Ցիցերոնը Կատալինային հայտարարել է պետականության թշնամի:

687 – վախճանվել է վեստգոթերի թագավոր Էրվինգը:

1315 – տեղի է ունեցել Մորգարտենի ճակատամարտը շվեյցարական երեք կանտոնների միության և Հաբսբուրգների ավստրիական զորքերի միջև: Այդ ճակատամարտը հայտնի է նրանով, որ ցույց է տվել ասպետական հեծելազորի ոչ արդյունավետ լինելը հետևակի նկատմամբ լեռնային պայմաններում:

1492 – Կոլումբոսն իր օրագրում առաջին անգամ նկարագրել է հնդկացիների կողմից օգտագործվող ծխախոտը:

1630 – վախճանվել է գերմանացի նշանավոր աստղագետ Յոհան Կեպլերը, որը համարվում է տեսական աստղագիտության հիմնադիր. նա է հայտնագործել մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքները:

1741 – Վիտուս Բերինգը Երկրորդ կամչատկյան արշավի ժամանակ հայտնաբերել է կղզի, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1864 – ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենն իր «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbrespostes) ամսագրում առաջին անգամ օգտագործել է ֆիլատելիա տերմինը:

1887 – ծնվել է ամերիկացի նկարչուհի, խեցեգործուհի Ջորջիա Օ’Քիֆը:

1887 – Կարլ Հասսերն արտոնագրել է իր ստեղծած հոսանքի ցինկե կուտակիչը:

1904 – ամերիկացի Քինգ Կեմպ Ժիլլետը արտոնագրել է իր ստեղծած՝ փոխվող լեզվակով ածելին:

1905 – Սևաստոպոլում գնդակահարել են ապստամբած նավաստիներին:

1916 – վախճանվել է լեհ գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Հենրիկ Սենկևիչը:

1933 – Մոսկվայում երթուղի են մտել տրոլեյբուսները:

1955 – բացվել է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը, որի շահագործվող երկարությունը կազմում է 112,54 կմ:

1960 – ջուրն է իջեցվել «Ջորջ Վաշինգտոն» տիպի բալիստիկ միջուկային հրթիռներով զինված առաջին ատոմային սուզանավը:

1971– «Ինտել» ընկերությունը թողարկել է առաջին միկրոպրոցեսորը՝ 4004 մոդելը:

1976 – վախճանվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Գաբենը:

1982 – Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Լեոնիդ Բրեժնևի թաղումը:

1984 – իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Մեդելինյան կորտելի պարագլուխ Լուիս Օչոային և կնոջը:

2003 – Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ ռումբի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ 300-ը:

2019 – «Ջրահարսերի քաղաք» Վենետիկը հայտնվել է ջրի մեջ։

Հեղեղվել է նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ Ջրի մակարդակը Վենետիկում նորմայից բարձրացել է 187 սանտիմետրով։

2022 – համաձայն ՄԱԿ–ի տվյալների, Երկրի բնակչությունը հասել է 8 միլիարդի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ»