Չինաստանում նավի խորտակման հետևանքով 430 մարդու ճակատագիրը դեռ անհայտ է (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՉինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային նավի խորտակվելուց հետո սկսված փրկարարական գործողությունից մեկ օր անց ավելի քան 430 մարդ անհայտ կորածների ցուցակում է, գրում է gazeta.ru-ն:
Փրկվել է 14 մարդ: Պաշտոնյաները նաև հաստատում են յոթ մարդու մահը: Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ նավում եղել է 405 ուղևոր, անձնակազմի 46 անդամ և 5 էքսկուրսավար:
Գործողությանը մասնակցում է ավելի քան 4 հազար մասնագետ, այդ թվում՝ ոստիկաններ, հրշեջներ և զինվորական ստորաբաժանումներ:
Օդերևութաբանների տվյալներով՝ եղանակային վատ պայմանները կխոչընդոտեն փրկարարների աշխատանքը ևս 24-36 ժամ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նավաբեկությունից հետո փրկված նավի նավապետը և գլխավոր ինժեները ձերբակալվել են:








1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



