Չինաստանում նավի խորտակման հետևանքով 430 մարդու ճակատագիրը դեռ անհայտ է (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային նավի խորտակվելուց հետո սկսված փրկարարական գործողությունից մեկ օր անց ավելի քան 430 մարդ անհայտ կորածների ցուցակում է, գրում է gazeta.ru-ն:
Փրկվել է 14 մարդ: Պաշտոնյաները նաև հաստատում են յոթ մարդու մահը: Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ նավում եղել է 405 ուղևոր, անձնակազմի 46 անդամ և 5 էքսկուրսավար:
Գործողությանը մասնակցում է ավելի քան 4 հազար մասնագետ, այդ թվում՝ ոստիկաններ, հրշեջներ և զինվորական ստորաբաժանումներ:
Օդերևութաբանների տվյալներով՝ եղանակային վատ պայմանները կխոչընդոտեն փրկարարների աշխատանքը ևս 24-36 ժամ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նավաբեկությունից հետո փրկված նավի նավապետը և գլխավոր ինժեները ձերբակալվել են:








1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



