Ալիևի «մտքի թռիչքի» հակաթույնը միակն է. Մհեր Ավետիսյան
БЛОГՀայեր ջան Ռուսաստանը դեռ ամբողջությամբ մեր տարածաշրջանից չի հեռացել, իսկ Ալիևն արդեն խոսում է Սևանի անվան փոփոխության մասին։ Պատկերացրեք՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանը իրականում դուրս գա տարածաշրջանից։
Սա նշանակում է, որ մենք չպետք է մեր քաղաքական մտածողությունը փոխարինենք դատարկ կոչերով՝ օրինակ առաջարկելով ադրբեջանցիներին «վերադառնալ Ալթայ», թուրքերին՝ «դեպի իրենց պատմական հողերը», կամ ամերիկացիներին՝ «լքել մայրցամաքը» թող այնտեղ տեղաբնակները ապրեն։ Դրանք պարզապես հուզական արտահայտություններ են, ոչ թե քաղաքական լուծումներ։
Իրական խնդիրը այն է, որ մենք պետք է կարողանանք կառուցել մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը։ Իսկ այդ անվտանգային ճարտարապետությունը պատմականորեն ձևավորվել է ռուսական անվտանգության հիման վրա, որի խորհրդանշական հիմքը Թուրքմենչայի պայմանագիրն է։
Եվ այստեղ հատկապես մեզ՝ հայերիս, ինչպես նաև վրացիների համար, կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի մնալը տարածաշրջանում եղել և մնում է անվտանգության կարևոր բաղադրիչ։ Եթե այդ ներկայությունը վերանա, ապա մենք կարող ենք մնալ մենակ՝ թուրքական աշխարհի ճնշման և վտանգի առաջ։
1
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
2
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
3
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



