Ալիևի «մտքի թռիչքի» հակաթույնը միակն է. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՀայեր ջան Ռուսաստանը դեռ ամբողջությամբ մեր տարածաշրջանից չի հեռացել, իսկ Ալիևն արդեն խոսում է Սևանի անվան փոփոխության մասին։ Պատկերացրեք՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանը իրականում դուրս գա տարածաշրջանից։
Սա նշանակում է, որ մենք չպետք է մեր քաղաքական մտածողությունը փոխարինենք դատարկ կոչերով՝ օրինակ առաջարկելով ադրբեջանցիներին «վերադառնալ Ալթայ», թուրքերին՝ «դեպի իրենց պատմական հողերը», կամ ամերիկացիներին՝ «լքել մայրցամաքը» թող այնտեղ տեղաբնակները ապրեն։ Դրանք պարզապես հուզական արտահայտություններ են, ոչ թե քաղաքական լուծումներ։
Իրական խնդիրը այն է, որ մենք պետք է կարողանանք կառուցել մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը։ Իսկ այդ անվտանգային ճարտարապետությունը պատմականորեն ձևավորվել է ռուսական անվտանգության հիման վրա, որի խորհրդանշական հիմքը Թուրքմենչայի պայմանագիրն է։
Եվ այստեղ հատկապես մեզ՝ հայերիս, ինչպես նաև վրացիների համար, կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի մնալը տարածաշրջանում եղել և մնում է անվտանգության կարևոր բաղադրիչ։ Եթե այդ ներկայությունը վերանա, ապա մենք կարող ենք մնալ մենակ՝ թուրքական աշխարհի ճնշման և վտանգի առաջ։
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
				
								
					2
					
					IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
				
								
					3
					
					IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը
				
								
					4
					
					Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
				
								
					5
					
					ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
				
							
			
			
		


