Լորան Ֆաբիուսը թողնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնը
МЕЖДУНАРОДНОЕԼորան Ֆաբիուսը թողնում Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա լրագրողներին հայտնել Է Նախարարների խորհրդի՝ փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացած նիստի ավարտից հետո:
«Սա Նախարարների խորհրդի վերջին նիստն Էր, որին ես մասնակցեցի»,-ասել Է նա:
Ավելի վաղ BFM-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Լորան Ֆաբիուսն ասել Էր. «ԱԳՆ-ն ինձ համար լավ նախարարություն Է եղել: Ֆրանսիան կարող Է հպարտանալ կատարված աշխատանքով: Մասնավորապես, անցկացնելով կլիմայի փոփոխման հարցերին նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովը, մենք աշխարհի համար օգտակար շատ բան արեցինք»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆաբիուսի թեկնածությունն առաջադրել Է Սահմանադրական խորհրդի նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



