Լորան Ֆաբիուսը թողնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼորան Ֆաբիուսը թողնում Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա լրագրողներին հայտնել Է Նախարարների խորհրդի՝ փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացած նիստի ավարտից հետո:
«Սա Նախարարների խորհրդի վերջին նիստն Էր, որին ես մասնակցեցի»,-ասել Է նա:
Ավելի վաղ BFM-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Լորան Ֆաբիուսն ասել Էր. «ԱԳՆ-ն ինձ համար լավ նախարարություն Է եղել: Ֆրանսիան կարող Է հպարտանալ կատարված աշխատանքով: Մասնավորապես, անցկացնելով կլիմայի փոփոխման հարցերին նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովը, մենք աշխարհի համար օգտակար շատ բան արեցինք»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆաբիուսի թեկնածությունն առաջադրել Է Սահմանադրական խորհրդի նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



