Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Կատարվածը վրեժխնդրություն էր. վիրավորը անցյալ տարի մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ զրկել էին 21-ամյա տղային կյանքից

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից  շտապօգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված՝ կալանավորված անձ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կրծքավանդակի ձախ հատվածում է ստացել դանակի հարված և եթե շտապօգնության բժիշկներն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը օպերատիվ չգործեին, հնարավոր է արձանագրվեր նրա մահը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինը դատարան էր տեղափոխվել և տեղի էր ունենում դատական նիստ և նա որպես կասկածյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։

Նա և նրա հանցակից տականքները կասկածվում են  տղային սպանելու, ապա դին այրելու և Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցնելու մեջ և այն ժամանակ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները երկար ու ձիգ ամիսներ աշխատելուց հետո կարողացել են բացահայտել զարհուրելի սպանությունը , ինչի համար մի խումբ անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել էին և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Եվ հենց քննիչների ու ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ էր, որ հայտնաբերվել էր նաև այն վայրը, որտեղ ստահակները թաղել էին իրենց զոհի մարմինը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝, այսօր՝ դատական նիստին, սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2024 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի, Արման Գալստյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Կարեն Արզումանյանի և Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանի գլխավորությամբ, Ստեփանավան քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա որոնողական աշխատանքներ էին իրականացվում։

Նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին էր դիմել Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Ֆ․ Գ․-ն և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր թոռնիկը՝ 21-ամյա Հայկ Մ․-ն, դուրս էր եկել տանից՝ Դիլիջան կամ Սևան մեկնելու և ընկերների հետ հանգստանալու նպատակով, սակայն մի քանի օր ինքը իր թոռնիկից ոչ մի տեղեկություն չուներ, ինչպես նաև նրա գտնվելու վայրը իրեն հայտնի չէր։

Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները գործի էին անցել՝ սկսելով որոնողական աշխատանքներ, սակայն այն արդյունք չէր տվել։ 

Օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ էին աշխատել, եղել էին Հանրապետության մի քանի մարզերում, Ստեփանավան քաղաքում և դրան հարակից մի քանի գյուղերի վարչական տարածքներում գտնվող դաշտերում, ձորերում, անգամ անանցանելի վայրերում, մոտ 100 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն արդյունքի չեն հասել։

Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ, իրականացնում են հսկայածավալ քննչական գործողություններ, որը իր դրական արդյունքն է տալիս։

Քննիչներին հաջողվում է տեղեկանալ, որ տեղի է ունեցել սպանություն ու օրերի ընթացքում պարզում են՝ որտեղ է ենթադրյալ վայրը, որտեղ սպանությունը կատարելուց հետո թաքցրել են մահացածի մարմինը։

Այսօր Լոռու մարզային քննչական վարչության, նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերում են կասկածելի հողաթումբը և դեպքի վայր են հրավիրում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին ու հատուկ տեխնիկա (տրակտոր)։

Փրկարարները, քանդելով նշված վայրը, հայտնաբերում են մոխրացած, ամբողջովին քայքայված դի։

Պարզվում է, որ քննիչների աշխատանքի շնորհիվ տեղանքը հայտնաբերվում է ու դին դուրս է բերվում և քննիչի որոշմամբ հետագա զննության նպատակով այն տեղափոխվում է դիահերձարան։ 

Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Խաչատրյանը, Անդրանիկ Օհանյանը, Հայկ Հովհաննիսյանը ու Արթուր Մամյանը։

Պարեկների և ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ դեպքի վայր էին ժամանել սպանվածի հարազատները և ոստիկաններին, պարեկներին ու քննիչներին հաջողվեց կանխել նրանց կողմից ենթադրյալ կասկածյալների նկատմամբ հաշվեհարդարը (վենդետան)։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել ու ոստիկանության Ստեփանավանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Գ․ Ն․-ին, 31-ամյա Գ․ Ն․-ին, 18-ամյա Յու․ Մ․-ին և 21-ամյա Է․ Դ․-ին։ Պարզվել է, որ նշված անձինք հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը սպանել են Հայկ Մ․-ին և հետքերը թաքցնելու նպատակով դին հրկիզել են, ապա ավտոմեքենայով տեղափոխել են Ստեփանավանից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա ու թաքցրել հողի և քարերի տակ։ 

Կասկածյալները ոստիկանության Ստեփանավանի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ բոլորի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, որոնց կալանավորելու համար քննչական մարմինը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրանց նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի։ 

Դատարանը բավարարել է միջնորդությունը և նրանք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում, սակայն պետք է գովասանքի խոսքեր ուղղել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը (վարչության պետ Ս. Մկրտչյանին, վարչության պետի տեղակալներ Դ. Ղազախեթյանին, Ա. Գալստյանին և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ս. Դանիելյանին), նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչներին, ովքեր իրենց կատարած փայլուն քննչական աշխատանքով, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին (վարչության պետ Ա. Զաքարյանին, Ստեփանավանի բաժնի պետ Կ. Արզումանյանին, ինչու ոչ, նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Զ. Բաբայանին), ովքեր իրենց օպերատիվությամբ ու գրագետ փայլուն աշխատանքով ապացուցեցին, որ ցանկացած հանցագործություն հնարավոր է բացահայտել ու այս դաժան սպանության բացահայտման շնորհիվ հարստացավ իրավապահ համակարգի պատմությունը։ Լոռու մարզի քննիչներն ու ոստիկաններն էլ ապացուցեցին, թե ում օրն է 40 օր։

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»