Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կատարվածը վրեժխնդրություն էր. վիրավորը անցյալ տարի մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ զրկել էին 21-ամյա տղային կյանքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից  շտապօգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված՝ կալանավորված անձ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կրծքավանդակի ձախ հատվածում է ստացել դանակի հարված և եթե շտապօգնության բժիշկներն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը օպերատիվ չգործեին, հնարավոր է արձանագրվեր նրա մահը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինը դատարան էր տեղափոխվել և տեղի էր ունենում դատական նիստ և նա որպես կասկածյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։

Նա և նրա հանցակից տականքները կասկածվում են  տղային սպանելու, ապա դին այրելու և Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցնելու մեջ և այն ժամանակ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները երկար ու ձիգ ամիսներ աշխատելուց հետո կարողացել են բացահայտել զարհուրելի սպանությունը , ինչի համար մի խումբ անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել էին և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Եվ հենց քննիչների ու ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ էր, որ հայտնաբերվել էր նաև այն վայրը, որտեղ ստահակները թաղել էին իրենց զոհի մարմինը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝, այսօր՝ դատական նիստին, սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2024 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի, Արման Գալստյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Կարեն Արզումանյանի և Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանի գլխավորությամբ, Ստեփանավան քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա որոնողական աշխատանքներ էին իրականացվում։

Նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին էր դիմել Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Ֆ․ Գ․-ն և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր թոռնիկը՝ 21-ամյա Հայկ Մ․-ն, դուրս էր եկել տանից՝ Դիլիջան կամ Սևան մեկնելու և ընկերների հետ հանգստանալու նպատակով, սակայն մի քանի օր ինքը իր թոռնիկից ոչ մի տեղեկություն չուներ, ինչպես նաև նրա գտնվելու վայրը իրեն հայտնի չէր։

Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները գործի էին անցել՝ սկսելով որոնողական աշխատանքներ, սակայն այն արդյունք չէր տվել։ 

Օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ էին աշխատել, եղել էին Հանրապետության մի քանի մարզերում, Ստեփանավան քաղաքում և դրան հարակից մի քանի գյուղերի վարչական տարածքներում գտնվող դաշտերում, ձորերում, անգամ անանցանելի վայրերում, մոտ 100 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն արդյունքի չեն հասել։

Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ, իրականացնում են հսկայածավալ քննչական գործողություններ, որը իր դրական արդյունքն է տալիս։

Քննիչներին հաջողվում է տեղեկանալ, որ տեղի է ունեցել սպանություն ու օրերի ընթացքում պարզում են՝ որտեղ է ենթադրյալ վայրը, որտեղ սպանությունը կատարելուց հետո թաքցրել են մահացածի մարմինը։

Այսօր Լոռու մարզային քննչական վարչության, նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերում են կասկածելի հողաթումբը և դեպքի վայր են հրավիրում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին ու հատուկ տեխնիկա (տրակտոր)։

Փրկարարները, քանդելով նշված վայրը, հայտնաբերում են մոխրացած, ամբողջովին քայքայված դի։

Պարզվում է, որ քննիչների աշխատանքի շնորհիվ տեղանքը հայտնաբերվում է ու դին դուրս է բերվում և քննիչի որոշմամբ հետագա զննության նպատակով այն տեղափոխվում է դիահերձարան։ 

Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Խաչատրյանը, Անդրանիկ Օհանյանը, Հայկ Հովհաննիսյանը ու Արթուր Մամյանը։

Պարեկների և ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ դեպքի վայր էին ժամանել սպանվածի հարազատները և ոստիկաններին, պարեկներին ու քննիչներին հաջողվեց կանխել նրանց կողմից ենթադրյալ կասկածյալների նկատմամբ հաշվեհարդարը (վենդետան)։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել ու ոստիկանության Ստեփանավանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Գ․ Ն․-ին, 31-ամյա Գ․ Ն․-ին, 18-ամյա Յու․ Մ․-ին և 21-ամյա Է․ Դ․-ին։ Պարզվել է, որ նշված անձինք հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը սպանել են Հայկ Մ․-ին և հետքերը թաքցնելու նպատակով դին հրկիզել են, ապա ավտոմեքենայով տեղափոխել են Ստեփանավանից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա ու թաքցրել հողի և քարերի տակ։ 

Կասկածյալները ոստիկանության Ստեփանավանի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ բոլորի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, որոնց կալանավորելու համար քննչական մարմինը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրանց նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի։ 

Դատարանը բավարարել է միջնորդությունը և նրանք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում, սակայն պետք է գովասանքի խոսքեր ուղղել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը (վարչության պետ Ս. Մկրտչյանին, վարչության պետի տեղակալներ Դ. Ղազախեթյանին, Ա. Գալստյանին և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ս. Դանիելյանին), նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչներին, ովքեր իրենց կատարած փայլուն քննչական աշխատանքով, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին (վարչության պետ Ա. Զաքարյանին, Ստեփանավանի բաժնի պետ Կ. Արզումանյանին, ինչու ոչ, նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Զ. Բաբայանին), ովքեր իրենց օպերատիվությամբ ու գրագետ փայլուն աշխատանքով ապացուցեցին, որ ցանկացած հանցագործություն հնարավոր է բացահայտել ու այս դաժան սպանության բացահայտման շնորհիվ հարստացավ իրավապահ համակարգի պատմությունը։ Լոռու մարզի քննիչներն ու ոստիկաններն էլ ապացուցեցին, թե ում օրն է 40 օր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Լարվածությունը սրվում է․ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմակայաններին Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Աշակերտուհուս գզել են շները․ խեղճ երեխան հա՛մ վախեցել, հա՛մ ահագին վնասվածքներ է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԻ՞նչ է առաջարկում Փաշինյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար #ՀԻՄԱ. Վալոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խախտումներ են եղել. նշված դեղերը ենթակա չեն օգտագործմանՄեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան56-ամյա մաքրուհին գործընկերոջ թեյի մեջ քիմիական նյութեր է ավելացրել«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումԻսրայելը փորձել է uպանել Իրանի հետախnւզության նախարար Իսմայիլ Խաթիբին Լարիջանիին և նրա որդուն արդեն դագաղի մեջ են դրել Ուրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՄարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախվելnn ձնակույտերին. կան վիրավnրներ Ցավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՄոջթաբա Խամենեին լիովին առողջ է. Իրանի ԱԳ նախարար Կինը մահացել է ավտոբուսի կանգառումՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա ՂահրամանյանԵՄ-ն ստիպված կլինի ճանաչել Ուկրաինայի տարածքային զիջումները․ Ֆինլանդիայի նախագահ