Ռուբիկի խորանարդիկը հավաքել են ռեկորդային 0,8 վայրկյանում
ОБЩЕСТВОՌուբիկի խորանարդիկի հավաքման նոր ռեկորդը, որը սահմանվել Էր 2016 թվականի հունվարին, գերազանցվել Է արդեն մի քանի շաբաթ անց. ամերիկացի տնտեսագետի կողմից մշակված համակարգչային համակարգը դա արել Է ընդամենը 0,887 վայրկյանում: Ռեկորդի մասին հայտնել Է Gizmag-ը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
2015 թվականի նոյեմբերին ամերիկացի ուսանող Զախարի Գրոմկոյի ստեղծած մեքենան Ռուբիկի խորանարդիկը հավաքել Էր 2,39 վայրկյանում: Արդեն 2016 թվականի հունվարին Ջեյ Ֆլեթլենդը եւ Փոլ Ռոուզը՝ Քանզասից, իրենց համակարգիչն են ցուցադրել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչին. համակարգին բավական Է եղել 0,9 վայրկյանը:
Սակայն Sub1 համակարգը, որը մշակել Է ինժեներ եւ տնտեսագետ Ադամ Բիրը, գերազանցել Է նաեւ այդ ռեկորդը: Խորանարդիկը հավաքվել Է 20 քայլով եւ 0,887 վայրկյանում:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



