Ռուբիկի խորանարդիկը հավաքել են ռեկորդային 0,8 վայրկյանում
SOCIETYՌուբիկի խորանարդիկի հավաքման նոր ռեկորդը, որը սահմանվել Էր 2016 թվականի հունվարին, գերազանցվել Է արդեն մի քանի շաբաթ անց. ամերիկացի տնտեսագետի կողմից մշակված համակարգչային համակարգը դա արել Է ընդամենը 0,887 վայրկյանում: Ռեկորդի մասին հայտնել Է Gizmag-ը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
2015 թվականի նոյեմբերին ամերիկացի ուսանող Զախարի Գրոմկոյի ստեղծած մեքենան Ռուբիկի խորանարդիկը հավաքել Էր 2,39 վայրկյանում: Արդեն 2016 թվականի հունվարին Ջեյ Ֆլեթլենդը եւ Փոլ Ռոուզը՝ Քանզասից, իրենց համակարգիչն են ցուցադրել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչին. համակարգին բավական Է եղել 0,9 վայրկյանը:
Սակայն Sub1 համակարգը, որը մշակել Է ինժեներ եւ տնտեսագետ Ադամ Բիրը, գերազանցել Է նաեւ այդ ռեկորդը: Խորանարդիկը հավաքվել Է 20 քայլով եւ 0,887 վայրկյանում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



