Կիսում եմ Ձեր վիշտը․ Լուկաշենկոն ցավակցել է Ծառուկյանին
БЛОГԱյս օրերին Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյան ընտանիքը Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներից ստացել և շարունակում է ստանալ ցավակցական հեռագրեր և նամակներ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցավակցական ուղերձում մասնավորապես նշված է․
«Հարգելի՛ Գագիկ Կոլյայի,
Ընդունեք խորին ցավակցությունս Ձեր հոր՝ Կոլյա Ծառուկյանի մահվան կապակցությամբ: Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր, Հայաստանի Հանրապետության նշանակալի հասարակական գործիչ։ Նա պատկանում էր այն մարդկանց սերնդին, որոնք մեր ժողովուրդների մտքերն ու սրտերը կապում էին հավերժական բարեկամությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարազատի հոգին խաղաղություն է գտել։ Նա ապրել է արժանապատիվ կյանք և դաստիարակել հրաշալի որդի։ Նրա լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Այս դժվարին պահին Ձեզ հետ կիսում եմ ծանր կորստի վիշտն ու անկեղծ ցավակցություն հայտնում:
Հարգանքով՝ Ալեքսանդր Լուկաշենկո»:
Ծառուկյան ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում զորակցության և ծանր կորստի վիշտը կիսող բոլոր հաղորդագրությունների համար:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
5
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...



