Կիսում եմ Ձեր վիշտը․ Լուկաշենկոն ցավակցել է Ծառուկյանին
BLOGԱյս օրերին Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյան ընտանիքը Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներից ստացել և շարունակում է ստանալ ցավակցական հեռագրեր և նամակներ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցավակցական ուղերձում մասնավորապես նշված է․
«Հարգելի՛ Գագիկ Կոլյայի,
Ընդունեք խորին ցավակցությունս Ձեր հոր՝ Կոլյա Ծառուկյանի մահվան կապակցությամբ: Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր, Հայաստանի Հանրապետության նշանակալի հասարակական գործիչ։ Նա պատկանում էր այն մարդկանց սերնդին, որոնք մեր ժողովուրդների մտքերն ու սրտերը կապում էին հավերժական բարեկամությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարազատի հոգին խաղաղություն է գտել։ Նա ապրել է արժանապատիվ կյանք և դաստիարակել հրաշալի որդի։ Նրա լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Այս դժվարին պահին Ձեզ հետ կիսում եմ ծանր կորստի վիշտն ու անկեղծ ցավակցություն հայտնում:
Հարգանքով՝ Ալեքսանդր Լուկաշենկո»:
Ծառուկյան ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում զորակցության և ծանր կորստի վիշտը կիսող բոլոր հաղորդագրությունների համար:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



