Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երևանում մեկնարկեց 17-րդ «ՌեԱ» փառատոնը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կինոյի տանը՝ հոկտեմբերի 19-ին, մեկնարկեց 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։
Բացմանը ցուցադրվեց «Սիլվեն Շոմեի ֆրանկո-բելգիական «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆիլմը:
«ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարևորեց պատկերապատման արվեստում փառատոնի ունեցած ներդրումը և խթանումը.

«Վերջին երեք տարվա ընթացքում մենք թարգմանել և հրատարակել ենք մի քանի միջազգային գիրք: Այս տարվա փառատոնի շրջանակում կներկայացվեն Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակությունը», Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» և , Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջը»: Մեր նպատակն այն է, որ միջազգային պատկերապատման արվեստը ներկայացնենք նաև մեր հայ հասարակությանը, բայց նաև, պատկերապատման արվեստի մեջ ազգային մրցույթ կազմակերպելով, աջակցում ենք այդ ուղղության զարգացմանը: Այս տարի մենք ֆինանսավորել ենք նախանցած տարվա հաղթողին եւ ներկայացնում ենք Լենա Դերունցի «Մխիթարանքը»:


Քասունու խոսքով՝ տարեցտարի ReA-ն դառնում է մասնագիտական երկխոսության հարթակ, իսկ MarAni հարթակը միավորում է անիմատորներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին և ոլորտի այլ ներկայացուցիչներին:

«ՄարԱնի» ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում, որի ընթացքում միջազգային և տեղի առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց փորձը և գիտելիքները, կիրականացնեն պանելային քննարկումներ։ Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ Arcane սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «ՌեԱ» փառատոնն իր շուրջը համախմբելով արվեստագետների աշխարհի տարբեր ծայրերից, հիշեցնում է, որ անիմացիան միայն կինո չէ, այն պատմություններ ստեղծելու արվեստ է, երազելու հնարավորություն:

«Վերջին 2 տարվա ընթացքում պետությունը հատկացրել է մոտ 170 մլն դրամ՝ անիմացիոն ֆիլմերի և նախագծերի ստեղծման ու զարգացման համար»,-հավելեց փոխնախարարը:

Փառատոնի շրջանակում, TUMO ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ, առաջին անգամ Հայաստան է ժամանել ճանաչված անիմատոր, Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսոր Մադլեն Շարաֆյանը։ Հանդիսատեսը բացմանը հնարավորություն ունեցավ վայելելու նրա՝ Օսկարի նոմինացված «Որջը» կարճամետրաժ ֆիլմը:



«ԵՄ–ն մշտապես աջակցել է այս փառատոնին, քանի որ սա հարթակ է, որը ներկայացնում է բարձրորակ և նորարարական ստեղծագործություններ՝ ընդգծելով անիմացիայի կարևորությունը, և մեզ տալիս է երազելու, մտածելու և պատկերացնելու հնարավորություն:
Անիմացիոն ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն ասել է, որ անիմացիան հեքիաթ է ոչ թե երեխաների, այլ մեծերի համար: Սահակյանցը ժառանգել է ոչ միայն ֆիլմեր, այլև ամբողջական աշխարհընկալում, որտեղ առասպելն ու մանկության հիշողությունները, գեղարվեստական ազատությունը միաձուլվում են շարժանկարի լեզվի շուրջ»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:



Այս տարի նշվում է հայ անիմացիայի երկու նշանավոր գործիչների՝ Լև Ատամանովի և Ռոբերտ Սահակյանցի հոբելյանները, որոնց կարճամետրաժ ֆիլմերից ևս ցուցադրվեց փառատոնի բացման ժամանակ: Վրեժ Քասունին մրցանակ հանձնեց մուլտիպլիկատոր նկարիչ Իգոր Պատրիկին:

Նշենք, որ այս տարի ևս կանցկացվի CoReAct համարտադրության հարթակը, որտեղ ներկայացված է հայաստանյան անիմատորների 11 նախագիծ։ Մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները, հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Ծրագրին աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Փառատոնն այս տարի հյուրաշատ է. Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։ Հայաստան է ժամանել նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը, որն ամենաանվանի հեղինակներից մեկն է Իններորդ արվեստի ժանրում։



«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»