General Motors-ը 473 հազար ավտոմոբիլ Է հետ կանչում արգելակների անսարքության պատճառով
ОБЩЕСТВОԱՄՆ-ի General Motors ավտոմոբիլային կոնցեռնը հայտարարել Է Հյուսիսային Ամերիկայի շուկայից 473 հազար ավտոմոբլների հետկանչման մասին՝ արգելակային համակարգի թերության պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ավտոարտադրողի տարածած հայտարարության մեջ:
Հետկանչումը վերաբերում Է Chevrolet Silverado HD եւ GMC Sierra HD պիկապներին, ինչպես նաեւ 2015 եւ 2016 մոդելային թվականների Chevrolet Tahoe արտաճանապարհայիններին, որոնք վաճառվել են Միացյալ Նահանգների եւ Կանադայի տարածքում:
Հիշյալ ավտոմոբիլներում հայտնաբերված գործարանային անսարքության հետեւանքով արգելակի ոտնակը կարող Է դադարել գործել պատշաճ կերպով, այդ թվում չարձագանքել սեղմմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



