General Motors-ը 473 հազար ավտոմոբիլ Է հետ կանչում արգելակների անսարքության պատճառով
SOCIETYԱՄՆ-ի General Motors ավտոմոբիլային կոնցեռնը հայտարարել Է Հյուսիսային Ամերիկայի շուկայից 473 հազար ավտոմոբլների հետկանչման մասին՝ արգելակային համակարգի թերության պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ավտոարտադրողի տարածած հայտարարության մեջ:
Հետկանչումը վերաբերում Է Chevrolet Silverado HD եւ GMC Sierra HD պիկապներին, ինչպես նաեւ 2015 եւ 2016 մոդելային թվականների Chevrolet Tahoe արտաճանապարհայիններին, որոնք վաճառվել են Միացյալ Նահանգների եւ Կանադայի տարածքում:
Հիշյալ ավտոմոբիլներում հայտնաբերված գործարանային անսարքության հետեւանքով արգելակի ոտնակը կարող Է դադարել գործել պատշաճ կերպով, այդ թվում չարձագանքել սեղմմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



