Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կարմիր գորգ, ժպիտներ ու սպասված պրեմիերա. «Mallորվածը» մեծ էկրաններին է

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ «Կինոմոսկվա»-ում կայացավ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր՝ «Մոլորվածը»-ը ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք։ Ֆիլմի պրոդյուսերներն են Գոռ Կիրակոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը:

Կարմիր գորգը, ժպիտները, լուսարձակների տակ հուզմունքն ու հանդիսատեսի սպասումը ստեղծեցին իսկական տոնական մթնոլորտ՝ համեմված հայկական հումորով և մեծ էկրանին նոր պատմություն ներկայացնելու ուրախությամբ։

Tert.am Life ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, առանձնացրել հետաքրքիր դրվագները:

Գրիգոր Դանիելյան. «Գաղափարը ծնվեց պատերազմի օրերին»

«Երբ որ ծնվեց գաղափարը, ես և Գարիկը մշակեցինք այն, ուսումնասիրեցինք շուկան: 2020 թվականին՝ պատերազմի օրերին, ես Գոռի հետ զրուցում էի ու ասացի, որ նման մի գաղափար կա։ Գոռին շատ դուր եկավ, և 2022-ից արդեն սկսեցինք աշխատել դրա վրա։ Սցենարը գրեցին Գոռ Կիրակոսյանն ու Նարեկ Մարգարյանը, և այսօր արդեն հանձնում ենք այն հանդիսատեսի դատին»,- պատմեց Գրիգոր Դանիելյանը՝ հավելելով, որ ինքն էլ ֆիլմի պրոդյուսերներից է։

Ռաֆայել Երանոսյան. «Ստացված տրիո և պրոֆեսիոնալ Լեո»

«Մենք հեծանիվ չենք հայտնագործել, բայց ֆիլմը լիովին հայկական է՝ սիրուն ու պրոֆեսիոնալ։ Լեոն՝ փոքր դերասանը, աշխատեց բացառիկ պատասխանատվությամբ։ Գոռի հետ պայմանավորվել էին, որ եթե Գոռն ասում է մի բան, ուրեմն այդպես պետք է լինի, և Լեոն դա պատվով կատարեց։
Իսկ մեր եռյակը՝ ես, Արմանը և Դիանան, իսկապես ստացված էր։ Երեքս էլ տարբեր դպրոցներից ենք, բայց միասին՝ մեկ ամբողջություն»,-նշեց Ռաֆայել Երանոսյանը։

 Գոռ Կիրակոսյան. «Ցուրտն իրական էր, բայց պայքարեցինք»

«Մեր մոտ ոգեշնչում եղել է «Տանը մենակ» ֆիլմից, բայց մենք գրել ենք ամբողջովին նոր սցենար՝ նոր պատմություն։
Նկարահանումները շատ դժվար էին․ գիշերները ձյուն, ցուրտ, մինչև առավոտյան 10-ը։ Ես Կալիֆորնիայում եմ մեծացել և նման պայմաններում երբեք չէի նկարահանվել։ Բայց դա պայքար էր՝ ֆիլմը դարձնելու իդեալական»,- պատմեց ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը։

Դիանա Մալենկո. «Առաջին անգամ՝ բացասական կերպար»

«Մեր բախտը բերել էր, որ եռյակ էինք Ռաֆոյի ու Արմանի հետ։ Ամեն մեկն իր համեմունքն էր բերում։ Կարծում եմ՝ մեր եռյակը ստացվել է, և թե՛ վիզուալ, թե՛ կերպարային առումով շատ ներդաշնակ էինք։ Ի դեպ, ֆիլմում առաջին անգամ եմ բացասական կերպար խաղում»,- ասաց Դիանա Մալենկոն։

 Լեո Մկրտչյան. «Ես նման եմ Արամին»

«Շատ երջանիկ եմ, որ կարողացա Արամի դերը կերտել։ Դժվար չէր, որովհետև ես նման եմ Արամին, բայց շատ երջանիկ եմ, որ խաղում էին այդքան պրոֆեսիոնալ դերասանների հետ: Մենք մի ընտանիք էինք դարձել: Ինձ համար ամենադժվարը, երևի, երկար ժամանակ քնած մնալն էր տեսարաններում»,-ժպիտով պատմեց Լեոն։

 Ներսես Ավետիսյան. «Լեոն՝ զարմացնող և խելացի»

«Լեոն իսկապես զարմացրեց մեզ։ Մենք ժամերով սպասում էինք նկարահանումներին, բայց նրա հետ միշտ հետաքրքիր էր։ Նա 10 տարեկանում արդեն այնքան բան գիտի, այնքան խելացի է»,- նշեց Ներսես Ավետիսյանը։

 Ռոզի Ավետիսովա. «Գոռը առաջինը հարցրեց՝ «կլինե՞ս շիկահեր»

«Գոռը զանգահարեց ու հարցրեց՝ կլինե՞ս շիկահեր։ Ասացի՝ բայց ի՞նչ եմ խաղալու։ Ասաց՝ հետո կասեմ, դու պարզապես ասա՝ կլինե՞ս։ Եվ ես դարձա խելառ ու խուճապի մատնվող մամա։ Շատ եմ վստահում Գոռին, որովհետև նա սիրում է դերասանին ցույց տալ տարբեր կերպ։ Շատ ռեժիսորներ դերասանին մեկ ձևով են տեսնում, բայց նա՝ ոչ»,-նշեց Ռոզի Ավետիսովան։

 Գարիկ Սեփխանյան. «Քասթինգը որոշեց ամեն ինչ»

«Կարևոր չէր, որ ես մտահղացման հեղինակներից էի․ եթե դերին չհամապատասխանեի, ուրիշ դերասան կընտրվեր։ Բայց քասթինգ արեցինք, ու Գոռը հասկացավ, որ դերին համապատասխանում եմ։ Դիանայի հետ մեր քիմիան ստացվեց, և Գոռն ասաց՝ կգաս նկարահանման»,- պատմեց Գարիկ Սեփխանյանը։

ֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը, իսկ Գարիկ և Սոնա Ռուբենյանի «Էն ում Ամանորն է» երգը, ևս օգտագործվել է։
«Mallորվածը» ոչ միայն նոր պատմություն է, այլև համատեղ աշխատանք, որտեղ յուրաքանչյուրն իր ներդրումն է բերել՝ սկսած փոքրիկ Լեոյից մինչև փորձառու դերասաններ։
Պրեմիերայի երեկոն ևս մեկ անգամ հիշեցրեց՝ հանդիսատեսը սպասում է անկեղծ ու ջերմ ֆիլմերի։

 

Լուսանկարները Լիանա Սոկրատունու

Հետևեք մեզ՝ այստեղ

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»