Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարմիր գորգ, ժպիտներ ու սպասված պրեմիերա. «Mallորվածը» մեծ էկրաններին է

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ «Կինոմոսկվա»-ում կայացավ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր՝ «Մոլորվածը»-ը ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք։ Ֆիլմի պրոդյուսերներն են Գոռ Կիրակոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը:

Կարմիր գորգը, ժպիտները, լուսարձակների տակ հուզմունքն ու հանդիսատեսի սպասումը ստեղծեցին իսկական տոնական մթնոլորտ՝ համեմված հայկական հումորով և մեծ էկրանին նոր պատմություն ներկայացնելու ուրախությամբ։

Tert.am Life ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, առանձնացրել հետաքրքիր դրվագները:

Գրիգոր Դանիելյան. «Գաղափարը ծնվեց պատերազմի օրերին»

«Երբ որ ծնվեց գաղափարը, ես և Գարիկը մշակեցինք այն, ուսումնասիրեցինք շուկան: 2020 թվականին՝ պատերազմի օրերին, ես Գոռի հետ զրուցում էի ու ասացի, որ նման մի գաղափար կա։ Գոռին շատ դուր եկավ, և 2022-ից արդեն սկսեցինք աշխատել դրա վրա։ Սցենարը գրեցին Գոռ Կիրակոսյանն ու Նարեկ Մարգարյանը, և այսօր արդեն հանձնում ենք այն հանդիսատեսի դատին»,- պատմեց Գրիգոր Դանիելյանը՝ հավելելով, որ ինքն էլ ֆիլմի պրոդյուսերներից է։

Ռաֆայել Երանոսյան. «Ստացված տրիո և պրոֆեսիոնալ Լեո»

«Մենք հեծանիվ չենք հայտնագործել, բայց ֆիլմը լիովին հայկական է՝ սիրուն ու պրոֆեսիոնալ։ Լեոն՝ փոքր դերասանը, աշխատեց բացառիկ պատասխանատվությամբ։ Գոռի հետ պայմանավորվել էին, որ եթե Գոռն ասում է մի բան, ուրեմն այդպես պետք է լինի, և Լեոն դա պատվով կատարեց։
Իսկ մեր եռյակը՝ ես, Արմանը և Դիանան, իսկապես ստացված էր։ Երեքս էլ տարբեր դպրոցներից ենք, բայց միասին՝ մեկ ամբողջություն»,-նշեց Ռաֆայել Երանոսյանը։

 Գոռ Կիրակոսյան. «Ցուրտն իրական էր, բայց պայքարեցինք»

«Մեր մոտ ոգեշնչում եղել է «Տանը մենակ» ֆիլմից, բայց մենք գրել ենք ամբողջովին նոր սցենար՝ նոր պատմություն։
Նկարահանումները շատ դժվար էին․ գիշերները ձյուն, ցուրտ, մինչև առավոտյան 10-ը։ Ես Կալիֆորնիայում եմ մեծացել և նման պայմաններում երբեք չէի նկարահանվել։ Բայց դա պայքար էր՝ ֆիլմը դարձնելու իդեալական»,- պատմեց ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը։

Դիանա Մալենկո. «Առաջին անգամ՝ բացասական կերպար»

«Մեր բախտը բերել էր, որ եռյակ էինք Ռաֆոյի ու Արմանի հետ։ Ամեն մեկն իր համեմունքն էր բերում։ Կարծում եմ՝ մեր եռյակը ստացվել է, և թե՛ վիզուալ, թե՛ կերպարային առումով շատ ներդաշնակ էինք։ Ի դեպ, ֆիլմում առաջին անգամ եմ բացասական կերպար խաղում»,- ասաց Դիանա Մալենկոն։

 Լեո Մկրտչյան. «Ես նման եմ Արամին»

«Շատ երջանիկ եմ, որ կարողացա Արամի դերը կերտել։ Դժվար չէր, որովհետև ես նման եմ Արամին, բայց շատ երջանիկ եմ, որ խաղում էին այդքան պրոֆեսիոնալ դերասանների հետ: Մենք մի ընտանիք էինք դարձել: Ինձ համար ամենադժվարը, երևի, երկար ժամանակ քնած մնալն էր տեսարաններում»,-ժպիտով պատմեց Լեոն։

 Ներսես Ավետիսյան. «Լեոն՝ զարմացնող և խելացի»

«Լեոն իսկապես զարմացրեց մեզ։ Մենք ժամերով սպասում էինք նկարահանումներին, բայց նրա հետ միշտ հետաքրքիր էր։ Նա 10 տարեկանում արդեն այնքան բան գիտի, այնքան խելացի է»,- նշեց Ներսես Ավետիսյանը։

 Ռոզի Ավետիսովա. «Գոռը առաջինը հարցրեց՝ «կլինե՞ս շիկահեր»

«Գոռը զանգահարեց ու հարցրեց՝ կլինե՞ս շիկահեր։ Ասացի՝ բայց ի՞նչ եմ խաղալու։ Ասաց՝ հետո կասեմ, դու պարզապես ասա՝ կլինե՞ս։ Եվ ես դարձա խելառ ու խուճապի մատնվող մամա։ Շատ եմ վստահում Գոռին, որովհետև նա սիրում է դերասանին ցույց տալ տարբեր կերպ։ Շատ ռեժիսորներ դերասանին մեկ ձևով են տեսնում, բայց նա՝ ոչ»,-նշեց Ռոզի Ավետիսովան։

 Գարիկ Սեփխանյան. «Քասթինգը որոշեց ամեն ինչ»

«Կարևոր չէր, որ ես մտահղացման հեղինակներից էի․ եթե դերին չհամապատասխանեի, ուրիշ դերասան կընտրվեր։ Բայց քասթինգ արեցինք, ու Գոռը հասկացավ, որ դերին համապատասխանում եմ։ Դիանայի հետ մեր քիմիան ստացվեց, և Գոռն ասաց՝ կգաս նկարահանման»,- պատմեց Գարիկ Սեփխանյանը։

ֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը, իսկ Գարիկ և Սոնա Ռուբենյանի «Էն ում Ամանորն է» երգը, ևս օգտագործվել է։
«Mallորվածը» ոչ միայն նոր պատմություն է, այլև համատեղ աշխատանք, որտեղ յուրաքանչյուրն իր ներդրումն է բերել՝ սկսած փոքրիկ Լեոյից մինչև փորձառու դերասաններ։
Պրեմիերայի երեկոն ևս մեկ անգամ հիշեցրեց՝ հանդիսատեսը սպասում է անկեղծ ու ջերմ ֆիլմերի։

 

Լուսանկարները Լիանա Սոկրատունու

Հետևեք մեզ՝ այստեղ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը