Ողջունո՛ւմ և աջակցո՛ւմ ենք Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը․ Խաչիկ Ասրյան
БЛОГՆորանկախ Հայաստանի պետականաշինության գործում իր անուրանալի ներդրումն ունեցող քաղաքական և պետական գործիչ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջերս հայտարարված «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ոչ միայն ողջունելի է, այլ նաև անհրաժեշտ ու պարտադիր։
Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական խնդիրների ձևակերպումներն ու նրա լուծման տարբերակներն իր մեջ պարունակող «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագիրն իր մեջ ընդգրկում է ինչպես Հայաստանի ներքին հաշտեցման, հանրային երկխոսության, թշնամանքի վերացման, հայկական աշխարհի միասնականության վերականգնման, այնպես էլ պատերազմի ռիսկերի չեզոքացման և իրական խաղաղության, իրական անվտանգային համակարգի ստեղծման, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացման, դաշնակցային հարաբերությունների վերականգնման կոնկրետ ուղղություններ և գործողություններ։
Պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը ողջունում է Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և պատրաստակամություն հայտնում մասնակցել ծրագրի ամբողջական իրականացման գործընթացին։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



