Ողջունո՛ւմ և աջակցո՛ւմ ենք Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը․ Խաչիկ Ասրյան
ԲԼՈԳՆորանկախ Հայաստանի պետականաշինության գործում իր անուրանալի ներդրումն ունեցող քաղաքական և պետական գործիչ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջերս հայտարարված «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ոչ միայն ողջունելի է, այլ նաև անհրաժեշտ ու պարտադիր։
Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական խնդիրների ձևակերպումներն ու նրա լուծման տարբերակներն իր մեջ պարունակող «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագիրն իր մեջ ընդգրկում է ինչպես Հայաստանի ներքին հաշտեցման, հանրային երկխոսության, թշնամանքի վերացման, հայկական աշխարհի միասնականության վերականգնման, այնպես էլ պատերազմի ռիսկերի չեզոքացման և իրական խաղաղության, իրական անվտանգային համակարգի ստեղծման, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացման, դաշնակցային հարաբերությունների վերականգնման կոնկրետ ուղղություններ և գործողություններ։
Պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը ողջունում է Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և պատրաստակամություն հայտնում մասնակցել ծրագրի ամբողջական իրականացման գործընթացին։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



