Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփը Նեթանյահուին ասել է, որ նա «միշտ անտանելի բացասաբար է տրամադրված». Axios

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երբ ուրբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի շուրջ խաղաղության առաջարկին պատասխանեց «այո, բայց․․․», Թրամփը զանգահարեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ քննարկելու այն, ինչ նա լավ լուր էր համարում, հաղորդում է Axios-ը։

Սակայն Նեթանյահուն այլ կարծիք է ունեցել։

«Բիբին ասել է Թրամփին, որ այստեղ տոնելու բան չկա և որ դա ոչինչ չի նշանակում», — Axios-ին հայտնել է խոսակցության ընթացքին ծանոթ ամերիկացի պաշտոնյան։

Թրամփը պատասխանել է. «Չեմ հասկանում, թե ինչու ես միշտ այդքան անտանելի բացասաբար տրամադրված։ Սա հաղթանակ է։ Ընդունիր դա»։

Այս կարծիքների փոխանակումը, որը հաստատել է նաև երկրորդ ամերիկացի պաշտոնյան, արտահայտում է Թրամփի վճռականությունը՝ հաղթահարելու Նեթանյահուի վերապահումները և համոզելու նրան դադարեցնել պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի գործարքին։

Թրամփի ծրագրի պաշտոնական պատասխանում ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է ազատել բոլոր մնացած պատանդներին՝ պատերազմի դադարեցման և Գազայի հատվածից Իսրայելի զորքերի լիակատար դուրսբերման դիմաց։ Սակայն խմբավորումը պահանջել է բանակցություններ բազմաթիվ մանրամասների շուրջ։

Ուրբաթ օրը մասնավոր խորհրդակցությունների ընթացքում Նեթանյահուն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի արձագանքը համարում է Թրամփի ծրագրի մերժում։ Նա նշել է, որ ցանկանում է համակարգել իր քայլերը ԱՄՆ-ի հետ՝ կանխելու համար այն տպավորությունը, թե ՀԱՄԱՍ-ը դրական պատասխան է տվել, հայտնել է Axios-ին իսրայելցի պաշտոնյան։

Թրամփի տրամադրությունը բոլորովին այլ է եղել։ Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի վկայությամբ, նա մտահոգված է եղել, որ ՀԱՄԱՍ-ը կտրականապես կմերժի ծրագիրը, և խմբավորման փաստացի արձագանքը դիտարկել է որպես գործարքի հնարավորություն։

Երբ Թրամփը զանգահարել է Նեթանյահուին, իսրայելցի վարչապետի արձագանքը եղել է ոչ այնպիսին, ինչպիսին նա սպասում էր, հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։ Դրա հետևանքով էր Թրամփի կտրուկ արձագանքը։ Թրամփը նաև անդրադարձել է այդ զանգին՝ շաբաթ օրը Axios-ին տված կարճ հարցազրույցում՝ նշելով, որ ասել է Նեթանյահուին, թե դա նրա «հաղթանակի հնարավորությունն» է, և որ ի վերջո Նեթանյահուն համաձայնել է։

«Դա նրան ձեռք է տալիս։ Նա պետք է համաձայնի։ Նա ընտրություն չունի։ Ինձ հետ քեզ համար ամեն ինչ պետք է լավ լինի», — ասել է Թրամփը։ Զանգից երեք ժամ անց Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել Գազայի օդային հարվածները։ Երեք ժամ անց Նեթանյահուն տվել է համապատասխան հրահանգը։

Շաբաթ օրը Նեթանյահուի օգնականները ընդգծել են, որ նա և նախագահը լիովին համերաշխ են։ Նեթանյահուն տեսաուղերձ է հրապարակել, որտեղ գովաբանել է Թրամփին և ընդգծել նրա վերջին հայտարարությունների այն հատվածները, որոնց հետ համաձայն է։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ուրբաթ օրվա հեռախոսազրույցի ընթացքում նրանց միջև հարաբերությունները շատ ավելի լարված են եղել, և որ Թրամփը նյարդայնացած է եղել։ Չնայած «կոշտ և վճռական» քննարկմանը, երկու պաշտոնյաներն ընդգծել են, որ հաջողվել է հասնել համաձայնության։

«Ի վերջո, նախագահ Թրամփը խաղաղություն է ցանկանում, և դա ամենակարևորն է։ Վարչակազմն արդեն սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ՝ այդ նպատակին հասնելու համար», — ասել է պաշտոնյան։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այդ զանգը։

Շաբաթ օրը Թրամփը շարունակել է կողմերին մղել գործարքի կնքման։ Նա հրապարակային ուղերձ է հղել ՀԱՄԱՍ-ին՝ զգուշացնելով խմբավորմանը ձգձգման մարտավարություն չկիրառել։ Նա ընդգծել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը առաջ չընթանա պատանդների ազատման հարցում, գործարքը կչեղարկվի։

Հետևեք մեզ՝ այստեղ

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана