Ереван, 26.Март.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․Առաջին հիդրոէլեկտրակայանը, առաջին արհեստական մետաքսը, առաջին հակաբիոտիկը, առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»

ЛАЙФ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Թարգմանչի համաշխարհային օր, Աբխազիա՝ Անկախության օր, Բոտսվանա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Արդարադատության համակարգի աշխատողների օր, Ուկրաինա՝ Որդեգրման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1139 – 11 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Գանձակում, որին զոհ է գնացել մոտ 230 հազար մարդ։

1808 – ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը գրավել է Էջմիածինը և ընդհուպ մոտեցել Երևանին։

1915 – Թուրքիայում Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվել են հայկական թաղամասի վրա և, մոտ 400 զոհ տալով, նահանջել։

1919 – ծնվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։

1930 – ծնվել է թատրոնի ճանաչված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։

1934 – ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալ յանը։

1985 – վախճանվել է հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ Բենիամին Մարգարյանը։

2003 – վախճանվել է ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը։

2006 –Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությունն ու «Շառլ Ազնավուրը և իր ընկերները» բացօթյա համերգը:

2011 – ՀԱԿ-ը ազդարարել է շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։

2020 –ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

2023 – ավարտվել է Արցախի Հանրապետու թյան տա րած քից բռնի տեղա հանությունը. բռնագաղթածների թվաքանակը կազմել է 100480, Արցախի Հանրապետության տարածքում մնացել է մի քանի տասնյակ հայ:

ԱՇԽԱՐՀ

1207 – ծնվել է պարսից կանոնիկ բանաստեղծ-սուֆիստ Ջալալեդդին Ռումին։

1399 – Հենրիխ 4-րդը դարձել է Անգլիայի թագավոր։

1452 – գերմանական Մայնցում Հովհաննես Գուտենբերգի կողմից առաջին անգամ տպագրվել է «Աստվածաշունչը»։

1630 – Ամերիկայում կայացվել է առաջին մահվան դատավճիռը Ջոն Բիլլինգտոնի նկատմամբ. նրան կախել են սպանության համար։

1715 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Էտիեն դե Կոնդիլ յակը՝ ասոցիատիվ հոգեբանության հիմնադիրը։

1791– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։

1799 – ռուս զորահրամանատար Սուվորովի Շվեյցարական արշավանքի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Գլարուսի մոտ։

1809 – ԱՄՆ-ի Ուեյն ամրոցում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրում հնդկացիների հետ, ըստ որի, հնդկացիները ամերիկացիներին են զիջել 3 միլիոն ակր հող։

1846 – Չարլտոնում (ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ) բժիշկ Ուիլ յամ Մորտոնը աշխարհում առաջին անգամ ատամ է հանել՝ որպես անզգայացում օգտագործելով դիէթիլ եթերը։

1882 – Էպպլտոնում (ԱՄՆ, Վիսկոնսին նահանգ) Ֆոքս գետի վրա գործարկվել է աշխարհում առաջին հիդրոէլեկտրակայանը, որը սկսել է հոսանք մատակարարել բազմաթիվ սպառողների. կայանի հզորությունը կազմել է 12,5 կիլովատտ։

1895 - Մադագասկարը անցել է Ֆրանսիայի ենթակայության տակ։

1897 – վախճանվել է միանձնուհի, կաթոլիկ սուրբ Թերեզ Լիզյոացին՝ այն չորս կանանցից մեկը պատմության մեջ, որն արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչման։

1901 –Ֆրանսիայում մտցվել է 36 կիլոմետր/ժամ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցում։

1902 – արտոնագրվել է առաջին արհեստական մետաքսը (վիսկոզա)։

1928 – անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարել է, որ հայտնագործել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլինը։

1929 – Ֆրանկֆուրտ-Մայնում գերմանացի ավտոկոնստրուկտոր Ֆրից ֆոն Օփելը, որը հանրահայտ Ադամ Օփելի թոռն է, իրականացրել է թռիչք հրթիռային շարժիչով ինքնաթիռով. 75 վայրկյանի ընթացքում նա անցել է 3 կիլոմետր։

1954 – անցնելով բոլոր փորձարկումները՝ մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը» (ԱՄՆ)։

1964 – ծնվել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին։

1975– հայտնաբերվել է Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։

1994 – Կանադայի Գերագույն դատարանը որոշել է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տղամարդը որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է ներկայացնել իր հարբած լինելու փաստը։

1999 – սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։

2005 – դանիական «Jyllands-Posten» թերթում տպագրվել են Իսլամ կրոնի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում։

2009 –Եվրամիության հանձնաժողովը եզրակացրել է, որ Հարավային Օսիայում պատերազմը սկսել է Վրաստանը, սակայն նաև մեղադրվել է Ռուսաստանը՝ հակամարտությանը սադրելու և ոչ համարժեք պատասխան տալու մեջ։

2015 – Սիրիայում սկսվել է Ռուսաստանի զինված ուժերի ռազմական օպերացիան։

2022 – Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ Ռուսաստանն, ըստ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեի արդյունքների, այդ մարզերը ընդգրկել է ՌԴ կազմի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Олимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны