Սեյրան Օհանյանը վերջին օրերին սահմանին լարվածություն նվազում է արձանագրում
ОБЩЕСТВОՀայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, լարվածությունը թուլացել է: ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «2016թ. ընթացքում մի քանի անգամ եղել են իրավիճակներ, երբ լարվածությունը բարձրացել է: Սակայն վերջին օրերին լարվածություն նվազել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նախարարը նշեց, որ կրակոցները մի փոքր շատացել են Տավուշի մարզում: «Ամեն դեպքում մեր հրամանատարներն այնտեղ ամեն ինչ վերահսկողության ներքո են պահում, որպեսզի անհրաժեշտության դեպքում զսպման մեխանիզմներ կիրառվեն»,- եզրափակեց նախարարը:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



