Սեյրան Օհանյանը վերջին օրերին սահմանին լարվածություն նվազում է արձանագրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, լարվածությունը թուլացել է: ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «2016թ. ընթացքում մի քանի անգամ եղել են իրավիճակներ, երբ լարվածությունը բարձրացել է: Սակայն վերջին օրերին լարվածություն նվազել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նախարարը նշեց, որ կրակոցները մի փոքր շատացել են Տավուշի մարզում: «Ամեն դեպքում մեր հրամանատարներն այնտեղ ամեն ինչ վերահսկողության ներքո են պահում, որպեսզի անհրաժեշտության դեպքում զսպման մեխանիզմներ կիրառվեն»,- եզրափակեց նախարարը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



