Ռոբերտ Ամստերդամը ԱՄՆ պաշտոնյաներին է ներկայացրել Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու դեմ տարվող գործողությունները (տեսանյութ)
ПОЛИТИКАՄիջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս օրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնում այն «զրպարտիչ» գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Այս մասին նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Յուրաքանչյուր մայրաքաղաքում, որտեղ էլ կայցելենք, շարունակելու ենք բացահայտել այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով։
Իշխանությունները վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա»,– գրել է նա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



