Ռոբերտ Ամստերդամը ԱՄՆ պաշտոնյաներին է ներկայացրել Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու դեմ տարվող գործողությունները (տեսանյութ)
POLITICSՄիջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս օրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնում այն «զրպարտիչ» գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Այս մասին նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Յուրաքանչյուր մայրաքաղաքում, որտեղ էլ կայցելենք, շարունակելու ենք բացահայտել այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով։
Իշխանությունները վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա»,– գրել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



