Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վճարային տերմինալներ․ ի՞նչ և ինչպե՞ս են վճարում մեր քաղաքացիները տերմինալներով

ОБЩЕСТВО

Մի քանի օր առաջ Հայաստանում լույս տեսնող օրաթերթերից մեկը՝ «Հրապարակ»-ը, տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են ուժեղացնել տերմինալներով իրականացվող ֆինանսական գործարքների հսկողությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տերմինալներով վճարում կատարող քաղաքացիների անձի իդենտիֆիկացմանը։

Վերջին տարիների ընթացքում վճարային տերմինալները խիստ մեծ տարածում են գտել Հայաստանում։ Գրեթե յուրաքանչյուր խանութում, փողոցներում, կանգառներում, հանրային վայրերում, բժշկական կենտրոններում և այլուր նման տերմինալներ են տեղադրված։ Դրանց միջոցով քաղաքացիները կարողանում են վճարել մեծ թվով ծառայությունների համար՝ սկսած կոմունալ վարձերից մինչև հանրային տրանսպորտի տոմսեր և նույնիսկ առցանց խաղերի լիցենզիաներ գնել։ Նույն այդ տերմինալների միջոցով քաղաքացիները կարող են հարկեր և տուրքեր մուծել, միմյանց գումար փոխանցել և այլն։

Հասկանալու համար, թե վճարային տերմինալների հիմնական ի՞նչ ծառայություններից են օգտվում երևանցիները, մեր թղթակիցը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։

Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկում գտնվող վճարային տերմինալներից մեկի մոտ փոքրիկ հերթ էր՝ մեկ քաղաքացի գործարք էր կատարում, երկուսը՝ սպասում։ Սպասելով տերմինալից օգտվող քաղաքացու գործարքի ավարտին՝ նրան մի քանի հարց ուղղեցինք։

– Մեզ հետաքրքիր է, թե ի՞նչ գործարքներ են անում մեր համաքաղաքացիները վճարային տերմինալներով։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ վճար կատարեցիք հիմա։

Մեր զրուցակիցը 40-ին մոտ երիտասարդ, դասական ոճով հագնված տղամարդ էր։ Ասաց, որ տերմինալի միջոցով լիցքավորել է իր էլեկտրոնային դրամապանակը։

Որպես կանոն՝ այս տերմինալներից քիչ եմ օգտվում։ Հիմնականում էլեկտրոնային դրամապանակը լիցքավորելու համար։ Մնացած բոլոր վճարումներն արդեն առցանց եմ կատարում՝ հեռախոսիս մեջ տեղադրված հավելվածի միջոցով։ Այնտեղ խմբեր ունեմ ստեղծած և ամեն ինչ շատ արագ վճարում եմ այդ խմբերի միջոցով։

– Կմանրամասնե՞ք, թե ինչ խմբերի մասին է խոսքը։

– Օրինակ կոմունալ վճարումների խումբը, – պատասխանում է քաղաքացին՝ զուգահեռ հեռախոսի մեջ բացելով էլեկտրոնային դրամապանակի հավելվածը և ցույց տալով այդ խումբը։ – Տեսե՛ք, ահա այս խմբում նախապես լրացրել եմ հոսանքի, գազի, ջրի, հեռախոսահամարների և այլ տվյալները։ Երբ ընտրում եմ իմ կողմից ստեղծված վճարումների այս խումբը, միանգամից տեսնում եմ բոլոր կոմունալ վճարումները։ Եվս մեկ սեղմում ու այդ բոլորը վճարվում են։ Այլևս կարիք չկա, որ հոսանքը առանձին վճարեմ, գազը՝ առանձին։ Մեկ գործողությամբ ամբողջը վճարվում է։

– Իսկ տերմինալի միջոցով հնարավոր չէ՞ այդպես միանգամից ամբողջը վճարել։

Որքանով ես եմ տեղյակ՝ ոչ։ Այստեղ պետք է ամեն ինչ առանձին-առանձին վճարել։ Սկզբից հոսանքի քո բաժանորդային տվյալներն ես լրացնում, վճարում դա ու անցնում ջրին կամ գազին։ Բայց եթե շատ ուզեն, կարող են նաև նման հնարավորություն ավելացնել, որպեսզի ամբողջ վճարներդ նորից այսպես խմբով կատարես։ Դրա համար կարող են, օրինակ, տերմինալների համար էլ քաղաքացիներին օգտահաշիվ ստեղծելու հնարավորություն տալ։ Մարդը գա, իր լոգին-պառոլը հավաքի ու միանգամից տեսնի, թե որտեղ ինչ ունի վճարելու։ Չգիտեմ՝ դա որքանով նպատակահարմար կլինի, բայց որ հնարավոր է սարքել, դա միանշանակ։

– Իսկ ձեր էլեկտրոնային դրամապանակը միայն տերմինալո՞վ է կարելի համալրել։

– Ոչ, համալրելու ձևերը տարբեր են։ Կարող եմ բանկային իմ քարտից գումար գցել, կամ մեկ ուրիշն ուղարկի։ Տարբերակները շատ են։ Ես կոնկրետ այս ընկերության տերմինալով եմ համալրում, որովհետև տոկոս չի պահում։ Եթե ուրիշ ընկերության տերմինալով անեմ՝ տոկոս կպահի։ Անիմաստ ինչու՞ փող կորցնեմ, մանավանդ, որ տերմինալը ամենօրյա ճանապարհիս է գտնվում։ Մեկ րոպեում արագ գործս անում ու գնում եմ։

Շնորհակալություն հայտնելով մեր զրուցակցին՝ նկատեցինք, որ իր գործը տերմինալի մոտ արդեն ավարտել է նաև հերթում սպասող երկրորդ քաղաքացին՝ 65-70 տարեկան կինը։ Նույն հարցով դիմեցինք նրան։

Ասաց, որ հեռախոսն է լիցքավորել և ստուգել էլեկտրաէներգիայի վճարի չափը։

– Միայն ստուգե՞լ եք։ Իսկ ինչու՞ չվճարեցիք։

– Վճարելու համար դեռ ժամանակ կա։ Կոմունալները մինչ ամսի 20-ը կարող ենք վճարել։ Զուտ հետաքրքրության համար նայեցի։ Անցած ամիս երեխաներն արձակուրդի էին մեկնել։ Երկու ամիս տանը չեն եղել։ Կոնդիցիոներ չենք միացրել։ Ուզում էի՝ տարբերությունը հասկանալ։ Իսկ վճարելն իմ գործը չէ, – ծիծաղով ասաց կինը։

– Իսկ ինչպե՞ս եք վճարում կոմունալները՝ տերմինալներով, թե՞ այլ կերպ։

– Տղաս է վճարում՝ հեռախոսով։

– Ձեզ համար դժվա՞ր է օգտվել տերմինալներից։ Վաղու՞ց եք օգտվում։

– Դժվար բան չկա։ Բայց դե արածս էլ մի բան չի։ Հեռախոս եմ հիմնականում լիցքավորում։ Ուրիշ բան չեմ անում։ Ինտուիտիվ ամեն ինչ պարզ է էլի, – մտածկոտ ասում է կինը և շարունակում, – միակ դժվարությունը արևի հետ է կապված։ Երբ արևն ընկնում է տերմինալի վրա, էկրանին համարյա բան չի երևում։ Հա, մեկ էլ հաճախ լինում է, որ կոճակներն են դժվար սեղմվում (նկատի ունի էկրանի սենսորի դժվար աշխատանքը – խմբ.)։ Պետք է ուժեղ սեղմես, որ աշխատի։

Հայաստանում վճարային տերմինալներ սպասարկող մի քանի ընկերություններ կան։ Քաղաքացիներին անհրաժեշտ ծառայությունների մեծամասնությունը՝ կոմունալ վճարներ, փոխանցումներ բանկային հաշիվներին և այլն, նրանց բոլորի մոտ հասանելի են։ Հիմնական մրցակցությունն իրականացվում է լրացուցիչ ծառայություններ մատուցելու, այս կամ այն ծառայության համար գանձվող գումարի չափի, տերմինալների տեղակայման հարմարավետության և նմանատիպ այլ գործոններով։ Մեծ է նաև օնլայն գնալու տենդենցը։ Տերմինալներ սպասարկող ընկերություններն ունեն նաև իրենց հավելվածները և ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ սկսեն օգտվել հենց հավելվածի կամ կայքի միջոցով մատուցվող ծառայություններից։

Չնայած դրան, սակայն, նման ընկերությունները շարունակում են մեծացնել նաև տերմինալների տեղադրման ցանցը։ Հայաստանում գործող նման առաջատար ընկերություններից մեկի կայքում նշված է, որ երկրում իրենք ունեն ավելի քան 4700 տերմինալ։ Օրական իրականացվում է 400 մլն դրամի գործարք, իսկ գործընկեր կազմակերպությունների ցանկը գերազանցում է 8000-ը։ Նկատենք, որ ՀՀ-ում բնակվող ընդհանուր մոտ 3 միլիոն քաղաքացիների հաշվարկով՝ այս թվերն իրապես չափազանց տպավորիչ են։ Հատկապես գործարքների թիվը։ Եվ սա ընդամենը մեկ ընկերության տվյալներն են։

Մենք զրուցեցինք նաև վճարային տերմինալներ սպասարկող ընկերությունից ծառայություններ գնող գործարարի հետ, ով զբաղվում է գրքերի վաճառքով։ «Բարեկամություն» մետրոյի կայանի հարևանությամբ գործող փոքրիկ գրախանութից զատ մեր զրուցակիցը՝ Գարիկը, մեծ ուշադրություն է դարձնում նաև առցանց վաճառքների հնարավորությանը։ Ասում է՝ պատվերները կան։

– Ինչպե՞ս եք ընդունում վճարները։

Գրքերի գովազդները հիմնականում սոցիալական ցանցերում եմ տեղադրում՝ Facebook և Instagram։ Եթե որևէ մեկը ցանկանում է գիրք գնել, զանգում է, պայմանավորվում ենք։ Կարող է քարտիս տվյալները տամ, փող գցի, կամ էլեկտրոնային դրամապանակի տվյալները տամ (իրականում՝ կոնկրետ դրամապանակի անունն է տալիս, որը չենք հնչեցնում՝ չգովազդելու համար)... Հենց փողը նստում է, առաքումը կազմակերպում եմ։ Բայց դե իհարկե պարզ է, որ առևտրի այս ձևն այդքան էլ չի խրախուսվում օրենքի կողմից։ Մանավանդ հիմա, երբ պետք է արդեն հայտարարագրեր լրացնել, կարող է խնդիր առաջանա։ Դրա համար ամեն ինչ բերում ենք օրենքի դաշտ։ Շուտով պատրաստ կլինի մեր կայքը՝ առցանց խանութ, որտեղից մարդիկ կարող են պատվերներ անել, վճարումներ և այլն։

– Վճարման ի՞նչ մեթոդներ են լինելու կայքում։ Տերմինալներից մարդիկ կկարողանան վճարել։

– Այո, անպայման։ Մենք արդեն պայմանագրեր կնքել ենք վճարային տերմինալներ սպասարկող ընկերությունների հետ։ Ծրագրային ապահովումն ինտեգրվել է կայքում։ Երկու նման ընկերության հետ ունենք պայմանագիր, հիմա սպասում ենք նաև բանկի հետ պայմանագրին, որպեսզի նաև բանկային քարտերով կարողանան վճարումներ կատարել։

– Դա դժվա՞ր գործընթաց է։ Նկատի ունենք տերմինալներով վճարներ ստանալու այդ հնարավորության կազմակերպումը։

– Ամենևին։ Մասնագետները շատ արագ են ինտեգրում իրենց տված ծրագրային ապահովումը մեր կայքին։ Դժվարը՝ գիրք վաճառելն է, – ժպտում է, – ու ամեն ինչ պետք է անենք, որպեսզի գրքի գնորդն իր համար ամենահարմար ձևով կարողանա գնել այն։

– Իսկ մե՞ծ է արդյոք տերմինալների միջոցով վաճառք իրականացնելու ծառայության գինը։

– Տոկոս են պահում։ Բայց մեծ չէ։ Հարմար է։ Վաճառքների թիվը եթե մեծանա, դա ամենակարևորն է։

Ինչպես արդեն նշեցինք, վճարային տերմինալներ Հայաստանում տեղադրված են գրեթե ամեն տեղ։ Շատ բուժհաստատություններ բուժառուներից կանխիկ գումար չեն ստանում՝ միայն քարտային վճարումներ կամ վճարումներ տերմինալով։ Նույնը նաև պետական հաստատություններում է՝ օրինակ, Ներքին գործերի նախարարության տրանսպորտային միջոցների հաշվառման բաժիններում կամ անձնագրային վարչություններում։ Նման հաստատություններում տերմինալներից օգտվելու համար քաղաքացիներին օգնություն են ցուցաբերում տեղի աշխատակիցները, որոնցից մեկի հետ մենք խոսեցինք։

– Անձնագրային վարչությունում իրականացվող վճարները, իհարկե, հիմնականում կապված են հենց անձնագրերի հետ՝ նոր անձնագիր ստանալ, գրանցում փոխել և այլն։ Այդ վճարումների համար սովորաբար ավելի շատ տվյալներ են լրացվում։ Դե իսկ վճարողների մեծ մասը հիմնականում տարեց քաղաքացիներ են, որոնք տեխնիկայի հետ այդքան էլ սեր չունեն։ Դրա համար էլ այստեղ ենք, որ օգնենք։ Գալիս ասում են՝ ինչ գործարք են ուզում անել, արագ-արագ կազմակերպում ենք։ Ինչպես տեսնում եք, ես եմ այդ ամենը անում։

– Դժվա՞ր աշխատանք է։

– Դժվար չէ, բայց ձանձրալի է։ Նույն բանն ես անընդհատ անում, ուղղակի վճարողի տվյալներն են տարբեր լինում։ Մեխանիկական բան է դարձել, որ անում ենք էլի։ Դժվարը միայն որոշ քաղաքացիների հետ շփումն է։ Կբերեն 20-հազարանոց տան 7 հազար դրամ վճարի համար, հետո սդաչի ուզեն։ Ասում եմ՝ փողը մանրած բերեք, կռիվ են անում, ասում են՝ դու պարտավոր ես մեզ սդաչի տաս։ Այս տերմինալներն իրենք որպես սովորական դրամարկղ են ընկալում։ Մինչդեռ մենք նման պարտավորություն չունենք։ Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք արագ գործն անեն։ Այն վճարումը, որ ես տերմինալով 2 րոպեում անում եմ, համ քաղաքացին 15 րոպե կանի։ Նվազագույնը։ Էն էլ դեռ հայտնի չի՝ ճի՞շտ կանի, թե սխալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հերթեր կգոյանան այստեղ։ Հիմա էլ քիչ չեն հերթերը։

Իսկ մանրի հարցը վերջում ինպե՞ս է լուծվում, – ժպտալով հարցրեցինք մենք։

– Դե կամ գնում մանրում են, կամ գումարի մնացորդն իրենց հեռախոսի համարն ենք լիցքավորում։ Նայած երբ՝ ոնց։

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»