Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Վճարային տերմինալներ․ ի՞նչ և ինչպե՞ս են վճարում մեր քաղաքացիները տերմինալներով

SOCIETY

Մի քանի օր առաջ Հայաստանում լույս տեսնող օրաթերթերից մեկը՝ «Հրապարակ»-ը, տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են ուժեղացնել տերմինալներով իրականացվող ֆինանսական գործարքների հսկողությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տերմինալներով վճարում կատարող քաղաքացիների անձի իդենտիֆիկացմանը։

Վերջին տարիների ընթացքում վճարային տերմինալները խիստ մեծ տարածում են գտել Հայաստանում։ Գրեթե յուրաքանչյուր խանութում, փողոցներում, կանգառներում, հանրային վայրերում, բժշկական կենտրոններում և այլուր նման տերմինալներ են տեղադրված։ Դրանց միջոցով քաղաքացիները կարողանում են վճարել մեծ թվով ծառայությունների համար՝ սկսած կոմունալ վարձերից մինչև հանրային տրանսպորտի տոմսեր և նույնիսկ առցանց խաղերի լիցենզիաներ գնել։ Նույն այդ տերմինալների միջոցով քաղաքացիները կարող են հարկեր և տուրքեր մուծել, միմյանց գումար փոխանցել և այլն։

Հասկանալու համար, թե վճարային տերմինալների հիմնական ի՞նչ ծառայություններից են օգտվում երևանցիները, մեր թղթակիցը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։

Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկում գտնվող վճարային տերմինալներից մեկի մոտ փոքրիկ հերթ էր՝ մեկ քաղաքացի գործարք էր կատարում, երկուսը՝ սպասում։ Սպասելով տերմինալից օգտվող քաղաքացու գործարքի ավարտին՝ նրան մի քանի հարց ուղղեցինք։

– Մեզ հետաքրքիր է, թե ի՞նչ գործարքներ են անում մեր համաքաղաքացիները վճարային տերմինալներով։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ վճար կատարեցիք հիմա։

Մեր զրուցակիցը 40-ին մոտ երիտասարդ, դասական ոճով հագնված տղամարդ էր։ Ասաց, որ տերմինալի միջոցով լիցքավորել է իր էլեկտրոնային դրամապանակը։

– Որպես կանոն՝ այս տերմինալներից քիչ եմ օգտվում։ Հիմնականում էլեկտրոնային դրամապանակը լիցքավորելու համար։ Մնացած բոլոր վճարումներն արդեն առցանց եմ կատարում՝ հեռախոսիս մեջ տեղադրված հավելվածի միջոցով։ Այնտեղ խմբեր ունեմ ստեղծած և ամեն ինչ շատ արագ վճարում եմ այդ խմբերի միջոցով։

– Կմանրամասնե՞ք, թե ինչ խմբերի մասին է խոսքը։

– Օրինակ կոմունալ վճարումների խումբը, – պատասխանում է քաղաքացին՝ զուգահեռ հեռախոսի մեջ բացելով էլեկտրոնային դրամապանակի հավելվածը և ցույց տալով այդ խումբը։ – Տեսե՛ք, ահա այս խմբում նախապես լրացրել եմ հոսանքի, գազի, ջրի, հեռախոսահամարների և այլ տվյալները։ Երբ ընտրում եմ իմ կողմից ստեղծված վճարումների այս խումբը, միանգամից տեսնում եմ բոլոր կոմունալ վճարումները։ Եվս մեկ սեղմում ու այդ բոլորը վճարվում են։ Այլևս կարիք չկա, որ հոսանքը առանձին վճարեմ, գազը՝ առանձին։ Մեկ գործողությամբ ամբողջը վճարվում է։

– Իսկ տերմինալի միջոցով հնարավոր չէ՞ այդպես միանգամից ամբողջը վճարել։

– Որքանով ես եմ տեղյակ՝ ոչ։ Այստեղ պետք է ամեն ինչ առանձին-առանձին վճարել։ Սկզբից հոսանքի քո բաժանորդային տվյալներն ես լրացնում, վճարում դա ու անցնում ջրին կամ գազին։ Բայց եթե շատ ուզեն, կարող են նաև նման հնարավորություն ավելացնել, որպեսզի ամբողջ վճարներդ նորից այսպես խմբով կատարես։ Դրա համար կարող են, օրինակ, տերմինալների համար էլ քաղաքացիներին օգտահաշիվ ստեղծելու հնարավորություն տալ։ Մարդը գա, իր լոգին-պառոլը հավաքի ու միանգամից տեսնի, թե որտեղ ինչ ունի վճարելու։ Չգիտեմ՝ դա որքանով նպատակահարմար կլինի, բայց որ հնարավոր է սարքել, դա միանշանակ։

– Իսկ ձեր էլեկտրոնային դրամապանակը միայն տերմինալո՞վ է կարելի համալրել։

– Ոչ, համալրելու ձևերը տարբեր են։ Կարող եմ բանկային իմ քարտից գումար գցել, կամ մեկ ուրիշն ուղարկի։ Տարբերակները շատ են։ Ես կոնկրետ այս ընկերության տերմինալով եմ համալրում, որովհետև տոկոս չի պահում։ Եթե ուրիշ ընկերության տերմինալով անեմ՝ տոկոս կպահի։ Անիմաստ ինչու՞ փող կորցնեմ, մանավանդ, որ տերմինալը ամենօրյա ճանապարհիս է գտնվում։ Մեկ րոպեում արագ գործս անում ու գնում եմ։

Շնորհակալություն հայտնելով մեր զրուցակցին՝ նկատեցինք, որ իր գործը տերմինալի մոտ արդեն ավարտել է նաև հերթում սպասող երկրորդ քաղաքացին՝ 65-70 տարեկան կինը։ Նույն հարցով դիմեցինք նրան։

Ասաց, որ հեռախոսն է լիցքավորել և ստուգել էլեկտրաէներգիայի վճարի չափը։

– Միայն ստուգե՞լ եք։ Իսկ ինչու՞ չվճարեցիք։

– Վճարելու համար դեռ ժամանակ կա։ Կոմունալները մինչ ամսի 20-ը կարող ենք վճարել։ Զուտ հետաքրքրության համար նայեցի։ Անցած ամիս երեխաներն արձակուրդի էին մեկնել։ Երկու ամիս տանը չեն եղել։ Կոնդիցիոներ չենք միացրել։ Ուզում էի՝ տարբերությունը հասկանալ։ Իսկ վճարելն իմ գործը չէ, – ծիծաղով ասաց կինը։

– Իսկ ինչպե՞ս եք վճարում կոմունալները՝ տերմինալներով, թե՞ այլ կերպ։

– Տղաս է վճարում՝ հեռախոսով։

– Ձեզ համար դժվա՞ր է օգտվել տերմինալներից։ Վաղու՞ց եք օգտվում։

– Դժվար բան չկա։ Բայց դե արածս էլ մի բան չի։ Հեռախոս եմ հիմնականում լիցքավորում։ Ուրիշ բան չեմ անում։ Ինտուիտիվ ամեն ինչ պարզ է էլի, – մտածկոտ ասում է կինը և շարունակում, – միակ դժվարությունը արևի հետ է կապված։ Երբ արևն ընկնում է տերմինալի վրա, էկրանին համարյա բան չի երևում։ Հա, մեկ էլ հաճախ լինում է, որ կոճակներն են դժվար սեղմվում (նկատի ունի էկրանի սենսորի դժվար աշխատանքը – խմբ.)։ Պետք է ուժեղ սեղմես, որ աշխատի։

Հայաստանում վճարային տերմինալներ սպասարկող մի քանի ընկերություններ կան։ Քաղաքացիներին անհրաժեշտ ծառայությունների մեծամասնությունը՝ կոմունալ վճարներ, փոխանցումներ բանկային հաշիվներին և այլն, նրանց բոլորի մոտ հասանելի են։ Հիմնական մրցակցությունն իրականացվում է լրացուցիչ ծառայություններ մատուցելու, այս կամ այն ծառայության համար գանձվող գումարի չափի, տերմինալների տեղակայման հարմարավետության և նմանատիպ այլ գործոններով։ Մեծ է նաև օնլայն գնալու տենդենցը։ Տերմինալներ սպասարկող ընկերություններն ունեն նաև իրենց հավելվածները և ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ սկսեն օգտվել հենց հավելվածի կամ կայքի միջոցով մատուցվող ծառայություններից։

Չնայած դրան, սակայն, նման ընկերությունները շարունակում են մեծացնել նաև տերմինալների տեղադրման ցանցը։ Հայաստանում գործող նման առաջատար ընկերություններից մեկի կայքում նշված է, որ երկրում իրենք ունեն ավելի քան 4700 տերմինալ։ Օրական իրականացվում է 400 մլն դրամի գործարք, իսկ գործընկեր կազմակերպությունների ցանկը գերազանցում է 8000-ը։ Նկատենք, որ ՀՀ-ում բնակվող ընդհանուր մոտ 3 միլիոն քաղաքացիների հաշվարկով՝ այս թվերն իրապես չափազանց տպավորիչ են։ Հատկապես գործարքների թիվը։ Եվ սա ընդամենը մեկ ընկերության տվյալներն են։

Մենք զրուցեցինք նաև վճարային տերմինալներ սպասարկող ընկերությունից ծառայություններ գնող գործարարի հետ, ով զբաղվում է գրքերի վաճառքով։ «Բարեկամություն» մետրոյի կայանի հարևանությամբ գործող փոքրիկ գրախանութից զատ մեր զրուցակիցը՝ Գարիկը, մեծ ուշադրություն է դարձնում նաև առցանց վաճառքների հնարավորությանը։ Ասում է՝ պատվերները կան։

– Ինչպե՞ս եք ընդունում վճարները։

– Գրքերի գովազդները հիմնականում սոցիալական ցանցերում եմ տեղադրում՝ Facebook և Instagram։ Եթե որևէ մեկը ցանկանում է գիրք գնել, զանգում է, պայմանավորվում ենք։ Կարող է քարտիս տվյալները տամ, փող գցի, կամ էլեկտրոնային դրամապանակի տվյալները տամ (իրականում՝ կոնկրետ դրամապանակի անունն է տալիս, որը չենք հնչեցնում՝ չգովազդելու համար)... Հենց փողը նստում է, առաքումը կազմակերպում եմ։ Բայց դե իհարկե պարզ է, որ առևտրի այս ձևն այդքան էլ չի խրախուսվում օրենքի կողմից։ Մանավանդ հիմա, երբ պետք է արդեն հայտարարագրեր լրացնել, կարող է խնդիր առաջանա։ Դրա համար ամեն ինչ բերում ենք օրենքի դաշտ։ Շուտով պատրաստ կլինի մեր կայքը՝ առցանց խանութ, որտեղից մարդիկ կարող են պատվերներ անել, վճարումներ և այլն։

– Վճարման ի՞նչ մեթոդներ են լինելու կայքում։ Տերմինալներից մարդիկ կկարողանան վճարել։

– Այո, անպայման։ Մենք արդեն պայմանագրեր կնքել ենք վճարային տերմինալներ սպասարկող ընկերությունների հետ։ Ծրագրային ապահովումն ինտեգրվել է կայքում։ Երկու նման ընկերության հետ ունենք պայմանագիր, հիմա սպասում ենք նաև բանկի հետ պայմանագրին, որպեսզի նաև բանկային քարտերով կարողանան վճարումներ կատարել։

– Դա դժվա՞ր գործընթաց է։ Նկատի ունենք տերմինալներով վճարներ ստանալու այդ հնարավորության կազմակերպումը։

– Ամենևին։ Մասնագետները շատ արագ են ինտեգրում իրենց տված ծրագրային ապահովումը մեր կայքին։ Դժվարը՝ գիրք վաճառելն է, – ժպտում է, – ու ամեն ինչ պետք է անենք, որպեսզի գրքի գնորդն իր համար ամենահարմար ձևով կարողանա գնել այն։

– Իսկ մե՞ծ է արդյոք տերմինալների միջոցով վաճառք իրականացնելու ծառայության գինը։

– Տոկոս են պահում։ Բայց մեծ չէ։ Հարմար է։ Վաճառքների թիվը եթե մեծանա, դա ամենակարևորն է։

Ինչպես արդեն նշեցինք, վճարային տերմինալներ Հայաստանում տեղադրված են գրեթե ամեն տեղ։ Շատ բուժհաստատություններ բուժառուներից կանխիկ գումար չեն ստանում՝ միայն քարտային վճարումներ կամ վճարումներ տերմինալով։ Նույնը նաև պետական հաստատություններում է՝ օրինակ, Ներքին գործերի նախարարության տրանսպորտային միջոցների հաշվառման բաժիններում կամ անձնագրային վարչություններում։ Նման հաստատություններում տերմինալներից օգտվելու համար քաղաքացիներին օգնություն են ցուցաբերում տեղի աշխատակիցները, որոնցից մեկի հետ մենք խոսեցինք։

– Անձնագրային վարչությունում իրականացվող վճարները, իհարկե, հիմնականում կապված են հենց անձնագրերի հետ՝ նոր անձնագիր ստանալ, գրանցում փոխել և այլն։ Այդ վճարումների համար սովորաբար ավելի շատ տվյալներ են լրացվում։ Դե իսկ վճարողների մեծ մասը հիմնականում տարեց քաղաքացիներ են, որոնք տեխնիկայի հետ այդքան էլ սեր չունեն։ Դրա համար էլ այստեղ ենք, որ օգնենք։ Գալիս ասում են՝ ինչ գործարք են ուզում անել, արագ-արագ կազմակերպում ենք։ Ինչպես տեսնում եք, ես եմ այդ ամենը անում։

– Դժվա՞ր աշխատանք է։

– Դժվար չէ, բայց ձանձրալի է։ Նույն բանն ես անընդհատ անում, ուղղակի վճարողի տվյալներն են տարբեր լինում։ Մեխանիկական բան է դարձել, որ անում ենք էլի։ Դժվարը միայն որոշ քաղաքացիների հետ շփումն է։ Կբերեն 20-հազարանոց տան 7 հազար դրամ վճարի համար, հետո սդաչի ուզեն։ Ասում եմ՝ փողը մանրած բերեք, կռիվ են անում, ասում են՝ դու պարտավոր ես մեզ սդաչի տաս։ Այս տերմինալներն իրենք որպես սովորական դրամարկղ են ընկալում։ Մինչդեռ մենք նման պարտավորություն չունենք։ Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք արագ գործն անեն։ Այն վճարումը, որ ես տերմինալով 2 րոպեում անում եմ, համ քաղաքացին 15 րոպե կանի։ Նվազագույնը։ Էն էլ դեռ հայտնի չի՝ ճի՞շտ կանի, թե սխալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հերթեր կգոյանան այստեղ։ Հիմա էլ քիչ չեն հերթերը։

– Իսկ մանրի հարցը վերջում ինպե՞ս է լուծվում, – ժպտալով հարցրեցինք մենք։

– Դե կամ գնում մանրում են, կամ գումարի մնացորդն իրենց հեռախոսի համարն ենք լիցքավորում։ Նայած երբ՝ ոնց։

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice