Ереван, 18.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Որտե՞ղ և ի՞նչ առևտուր է անում Երևանի «միջին խավը»

ОБЩЕСТВО

Երևանի «Ավան» վարչական շրջանում գտնվող նորակառույց թաղամասերից մեկը՝ Ծարավ Աղբյուրում գտնվող շենքերի համալիրը, ընդամենը մի քանի տարի առաջ է կառուցվել։ Այս թաղամասը հիմնականում բնակեցված է երիտասարդ մասնագետներով՝ բուհերի դասախոսների, լրագրողների, բանկիրների, IT ոլորտի ներկայացուցիչների ընտանիքներ։ Ժամանակին նրանք պետության կողմից իրականացվող հատուկ ծրագրերով են այստեղ բնակարան ձեռք բերել, և հիմա թաղամասը որակապես տարբերվում է Երևանի այլ թաղամասերից։ Բակերն այստեղ խնամված են, խաղահրապարակներ ու մարզադաշտեր կան, կանաչապատ տարածք, խանութներ և այլն։

Թաղամասում, ի թիվս մի քանի փոքր խանութների, գործում է նաև երկու սուպերմարկետ՝ «Երևան Սիթի»-ն և «Չինար»-ը։ Մենք այցելեցինք Ծարավ Աղբյուրի շենքեր՝ հասկանալու, թե ինչպես է ապրում Երևանի միջին խավը և ամենակարևորը՝ որտեղի՞ց են նրանք հիմնականում առևտուր անում ու ինչ գնում։

Սկզբում մտանք թաղամասի սկզբնամասում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ։ Շաբաթ օրվա կեսօրին խանութում բավական աշխուժություն էր տիրում։ Հաճախորդները սայլակներով շրջում էին խանութում, իրենց անհրաժեշտ ապրանքները վերցնում։ Մենք զրուցեցինք առևտուրն ավարտած հաճախորդներից մեկի՝ 32-ամյա Գրիգորի հետ։ Պարզվեց՝ նա թաղամասի բնակիչ չէ։ Ասաց, որ հանրախանութի կողքով անցնելիս պարկինգում ազատ տեղ է նկատել և որոշել օգտվել առիթից ու տան առևտուրն անել հենց այդտեղից։

- Հաճա՞խ եք սուպերմարկետներում առևտուր անում։

- Երևի թե՝ հիմնականում հենց հանրախանութներից եմ առևտուր անում։ Հարմար է։ Մանավանդ, եթե ծանոթ ես խանութին, ապրանքների տեղը գիտես, շատ արագ կարելի է գնել ինչ պետք է։ 15-20 րոպեի ընթացքում երկու-երեք օրվա առևտուր եմ անում։ Ժամանակի մեծ խնայողություն։

- Իսկ միջոցների՞։

- Նաև միջոցների, եթե, իհարկե գիտես ինչը որտեղից գնես։ Օրինակ, ապրանքներ կան, որ հանրախանութից չեմ վերցնի։ Չգիտեմ, օրինակ, միրգ-բանջարեղեն։ Դա ավելի լավ է հենց մրգի խանութից առնես։ Էնտեղ միշտ ավելի թարմ է լինում ու էժան։ Բայց հիմնական առևտուրը սուպերմարկետից եմ անում։

- Իսկ փորձե՞լ եք համեմատել, սուպերմարկետների գներն այլ խանութների հետ։ Օրինակ, ի՞նչ գին ունեն տնտեսական ապրանքները սուպերմարկետներում և հենց զուտ տնտեսական խանութներում։

- Անկեղծ ասած՝ ոչ։ Մեր շենքի մոտ նման խանութ չկա։ Նկատի ունեմ, անմիջական մոտակայքում։ Դրա համար հիմնական առևտուրն անում ենք հենց սուպերմարկետից։ Ծնողներս մեզ հետ են բնակվում։ Եթե ճիշտն ասեմ՝ հիմնական առևտուր անողն էլ հայրս է։ Բայց նա էլ է Սիթի գնում։ Կոմիտասի Սիթին, - ասաց Գրիգորը՝ տեղավորելով առևտուրը մեքենայի բեռնախցիկում։

Սուպերմարկետի աշխատակիցներից մեկին հարցրեցինք, թե ովքեր են իրենց հիմնական հաճախորդները, ասաց, որ Ծարավ Աղբյուրի բնակիչներ, չնայած այլ տեղերից նույնպես այցելուներ ունեն։

- Դե մեր խանութը ճանապարհի վրա է։ Փողոցն աշխույժ է։ Քանաքեռից էլ են շատ գալիս։ Բայց հիմնականում, իհարկե, Ծարավ Աղբյուրի ժողովուրդն է։ Մեծ թաղ է, մի քանի հազար բնակիչ կա։

- Իսկ ի՞նչ են առնում հիմնականում։

- Ամեն ինչ։ Ո՞վ գիտի։ Ամեն ինչ էլ տանում են էլի՝ հաց, սմետան, կաթնեղեն, երշիկներ, մակարոնեղեն… Դե ո՞նց ասեմ՝ խանութ ա էլի, ամեն ինչ էլ կա։

- Իսկ հիմնականում մեծ առևտուր է, թե՞ փոքր։ Նկատի ունենք՝ մարդիկ գալիս և մի քանի օրվա առևտուր են անում, թե՞ պարզապես գնում են այն, ինչն իրենց այդ պահին է պետք։

- Ե՛վ, և՛… Բայց, ինձ թվում ա, հիմնականում օրվա առևտուր են անում։ Որովհետև տենց շատ այցելուներ ունենք, որ ամեն օր են գալիս։ Մեր հաճախորդներն են, ճանաչում ենք արդեն։ Ժամն էլ գիտենք։ Լինում է՝ մտնում են մի սիգարետ, կամ մի շիշ հյութ վերցնում ու դուրս գալիս։ Լինում է նաև, որ մեծ առևտուր են անում՝ նույնիսկ մեկ-երկու սայլակ լիքը։

Թաղամասի կենտրոնական հատվածներից մեկում գտնվող զրուցարանում բնակիչներ էին հավաքված՝ 7-8 հոգի միջին տարիքի տղամարդիկ, որոնք աշխույժ ինչ-որ բաներ էին քննարկում՝ աչքի տակով հետևելով զրուցարանի անմիջապես կողքը գտնվող խաղահրապարակում վազվզող իրենց երեխաներին։ Մոտեցանք նրանց և շարունակեցինք առևտրի թեման։

- Բարև ձեզ։ Փոքրիկ հետազոտություն ենք անցկացնում, ուզում ենք իմանալ որտեղի՞ց են առևտուր անում ձեր շենքերի բնակիչները։ Մեզ երկու րոպե կհատկացնե՞ք։

- Համեցեք, - շատ պատրաստակամ արձագանքեցին տղամարդիկ, որոնցից մեկն առաջ ընկնելով ասաց - Հես է խանութը, հենց շենքի բակում։ Ստեղից էլ առնում ենք։

Տղամարդը ցույց տվեց «Չինար» սուպերմարկետը, որն իսկապես չորս կողմից շրջափակված է շենքերով։

- Եթե մեծ առևտուր է, միանշանակ հանրախանութից, - զրույցը շարունակեց երկրորդ տղամարդը, - բայց եթե մեկ-երկու բան է պետք, ես փոքր խանութներն եմ նախընտրում։ Երկու պատճառով։ Նախ, որովհետև հերթ չկա։ Մտնում արագ վերցնում ու դուրս ես գալիս։ Ոչ էլ պետք է խանութում երկար փնտրել ուզածդ ապրանքը, վաճառողին ասում ես՝ տալիս է։ Երկրորդ, մտածում եմ, որ սուպերմարկետների ցանցերն այսպես թե այնպես կաշխատեն, իսկ էն փոքրերին օգնել է պետք։ Սուպերմարկետները ճնշում են նրանց։ Մարդկանց բիզնեսը փակվում է։ Դրանով են տուն պահում։ Դրա համար ես շատ եմ գնումներ անում մեր մուտքի մոտի խանութից։ Համ էլ մոտիկ է։

Մեր զրույցին միացավ նաև երրորդ տղամարդը, որը տարիքով մեջներից ամենամեծն էր երևում՝ մոտ 60 տարեկան։

- Որտեղ մաքուր է, որտեղ մակարդակով սպասարկում կա, այնտեղ էլ առևտուր եմ անում։ Էսօր դա կարող է այս խանութը լինի, վաղը՝ մի ուրիշ։ Չեմ ալարի, թեկուզ մի 5 րոպե էլ ավել կքայլեմ, բայց խանութից ապրանք վերցնելիս ուզում եմ համոզված լինել, որ թարմ է, մաքուր է պահված, վաճառողներն էլ մարդկանց հետ շփվելու կուլտուրա ունեն։ Թե չէ պատահում է խանութ ես գնում, տրամադրությունդ էնպես են գցում, հետո երկու օր ուշքի չես գալիս։

- Բայց մեր բակի խանութներում նման բան կա՞, - իր հարևանին հարցրեց զրուցարանում հավաքվածներից մեկը, - նման բան ես այստեղ չեմ նկատել։

- Դե բա մարդը հո միայն այստեղի խանութներից չի՞ հարցնում։ Հա, սպասարկումն այստեղ հիմնականում լավ է, բայց գներն են թանկ։ Քաղաքում ուրիշ խանութ մտեք ու կտեսնեք, որ ամեն ինչն ավելի էժան է, քան մեր խանութներում։ Սովորական միրգը կիլոյի մեջ մինչև 100-200 դրամ տարբերություն է տալիս։ Քանաքեռի խանութները նայեք ու էստեղի։

Վերջին այս մտքի հետ հարևանները համաձայնվեցին։

- Դե մենք հարուստների թաղ ենք, - ծիծաղելով ասաց առաջին տղամարդը՝ Գարիկը։ - Էն օրը տաքսի եմ նստել, հասցեն տվել, ասում է. «Հաա, էն հարուստների շենքե՞րը»։ Մեզ սաղ հարուստի տեղ են դրել, դրա համար էլ խանութներն ավելի թանկ են։

Զրույցը կրկին շարունակեց տարիքով ավելի մեծ տղամարդը, որը, կարծես, չէր էլ լսում կողքինների արձագանքները.

- Ընդ որում, ինչքան մոտ է խանութը շենքերին, այնքան գներն ավելի թանկ են։ Հիմա էս մոտի սուպերմարկետի ու էն մյուսի գները նայեք, կտեսնեք։ Իրենք ամեն ինչ ճիշտ հաշվարկել են՝ արագ բա՞ն է պետք առնել, կամ ալարու՞մ ես մի քիչ ավել քայլել, ուրեմն թանկ վճարիր։ Էժա՞ն ես ուզում՝ քայլիր էն մյուս խանութը։

Մենք հարցրեցինք հավաքվածներին, թե հիմնականում ի՞նչ առևտուր են անում խանութներից։ Փորձում էինք հասկանալ՝ կա՞ն արդյոք բնակիչներ, ովքեր շաբաթվա առևտուր են անում։ Պարզվեց՝ ոչ։ Մեզ հանդիպած քաղաքացիներից և ոչ ոք մեծ առևտուր չի անում։ Հիմնականում օրական առևտուրն է։

- Իջնում ենք հաց գնելու, հետն էլ՝ ինչ անհրաժեշտ է վերցնում ենք։ Եթե ճիշտն ասեմ՝ նույնիսկ Նոր տարվա օրերին մեծ առևտուր չեմ անում։ Ի՞նչ իմաստ կա։ Մեկ է՝ խանութները տոն օրերին էլ են աշխատում։ Առաջվա պես չէ, որ գնաս մի շաբաթվա քեֆի սնունդ առնես։ Ինչ պետք է՝ երեխեքը վազելով գնում, 10 րոպեում բերում են։

Մենք մոտեցանք նաև թաղամասում գործող փոքր խանութներից մեկի վաճառողուհուն՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում իրենց գործերը։

- Չենք բողոքում, լավ է։ Դժվար է, բայց առևտուր կա։ Սուտ կլինի ասել, թե չկա։ Բա էլ ինչու՞ պետք է աշխատենք, եթե առևտուր չլինի։

- Շենքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ ձեր խանութ հաճախ է գալիս։ Ասում է՝ ուզում է օգնել ձեզ սուպերմարկետների հետ կոնկուրենցիայում։

- Օգնե՞լ։ Լավ է անում, շատ ապրի, բայց ինքներս մեզ եթե չօգնենք, ոչ ոք չի կարող օգնել։ Այսինքն, օգնելու բան էլ չկա։ Կողքից չխանգարեն, արդեն լավ է։ Թե չէ, հիմնականում մեր աշխատանքից է կախված ամեն բան։ Պետք է լավ մտածես, թե ինչ ապրանք ես վաճառում, ո՞նց ես վաճառում, որ գործն էլ առաջ գնա։

- Իսկ կոնկրետ ո՞նց եք որոշում, թե այցելուները ինչ կգնեն ձեր մոտից և ինչպես անեք, որ հենց այս խանութ գան ու ոչ թե սուպերմարկետ։

- Փորձը սովորեցնում է։ Ես հաճախորդներ ունեմ, որ գալիս են, սկի չեն էլ ասում, թե ինչ են ուզում՝ ինքս եմ տալիս՝ առանց իրենց ասելու։ Արդեն գիտես՝ մարդն ինչի համար է եկել։ Դա փոքր առևտուր է։ Մի հատ հաց կվերցնեն, թթվասեր, ձու, պաղպաղակ ու կգնան։ Արդեն գիտես էլի՝ ինչ է պետք։ Իրենց համար կարևորն այն է, որ ապրանքը թարմ լինի ու որակով։ Դե դա մենք ապահովում ենք։ Հետո շատերի հետ արդեն մտերմացել ենք։ Հաճախորդների փոքրիկ համայնք է դառել, որ միասն իրար հոգսերը հոգալով առաջ ենք գնում։

- Իսկ պարտքով ապրանք վերցնու՞մ են, թե նման բաներ չկան այս թաղամասում։

- Չէ, ո՞նց չկա, - ձայնի տոնայնությունը բարձրացնելով ասաց վաճառողուհին և դարակից հանեց հաստափոր մի տետր։ - Նայեք, տեսեք, սաղ պարտքերի ցուցակն է։ Բայց էնպես չի էլի, որ ամիսներով կուտակվում է։ Մաքսիմում մի քանի օր։ Խնդիր չկա։ Իրար ճանաչում ենք ու վստահում։

Եթե ամփոփելու լինենք «հարուստների թաղամասում»՝ Ծարավ Աղբյուրի շենքերում, տեսած պատկերը, կարելի է ասել, որ այն շատ չի տարբերվում Երևանի այլ թաղամասերում ձևավորված իրավիճակից։ Առևտրի հարցերում միջին խավի վարքագիծը նման է այլ սոցիալական շերտերում տարածված պրակտիկային։ Թերևս առևտրի վայրերի ընտրության համաչափության խնդիր կա և դե, իհարկե, գնած ապրանքի որակի։ Ծարավ Աղբյուրի խանութներում մեզ ասացին, որ բնակիչները շատ են խմիչք (այդ թվում՝ ալկոհոլային) ու քաղցրեղեն գնում։ Մինչդեռ այլ թաղամասերում առևտրի միջին գինը ավելի փոքր է։ Նաև վաճառվող ապրանքների ավելի հասանելի բրենդներն են այլ թաղամասերում շատ իրացվում և սա դիտարկում է, որն արել ենք «Էրեբունի» վարչական շրջանում գործող փոքրիկ հանրախանութներից մեկի սեփականատիրոջ հետ միասին։

НАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст» Это, кроме вреда, ничего не дает: «Паст» Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23