Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ և ի՞նչ առևտուր է անում Երևանի «միջին խավը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի «Ավան» վարչական շրջանում գտնվող նորակառույց թաղամասերից մեկը՝ Ծարավ Աղբյուրում գտնվող շենքերի համալիրը, ընդամենը մի քանի տարի առաջ է կառուցվել։ Այս թաղամասը հիմնականում բնակեցված է երիտասարդ մասնագետներով՝ բուհերի դասախոսների, լրագրողների, բանկիրների, IT ոլորտի ներկայացուցիչների ընտանիքներ։ Ժամանակին նրանք պետության կողմից իրականացվող հատուկ ծրագրերով են այստեղ բնակարան ձեռք բերել, և հիմա թաղամասը որակապես տարբերվում է Երևանի այլ թաղամասերից։ Բակերն այստեղ խնամված են, խաղահրապարակներ ու մարզադաշտեր կան, կանաչապատ տարածք, խանութներ և այլն։

Թաղամասում, ի թիվս մի քանի փոքր խանութների, գործում է նաև երկու սուպերմարկետ՝ «Երևան Սիթի»-ն և «Չինար»-ը։ Մենք այցելեցինք Ծարավ Աղբյուրի շենքեր՝ հասկանալու, թե ինչպես է ապրում Երևանի միջին խավը և ամենակարևորը՝ որտեղի՞ց են նրանք հիմնականում առևտուր անում ու ինչ գնում։

Սկզբում մտանք թաղամասի սկզբնամասում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ։ Շաբաթ օրվա կեսօրին խանութում բավական աշխուժություն էր տիրում։ Հաճախորդները սայլակներով շրջում էին խանութում, իրենց անհրաժեշտ ապրանքները վերցնում։ Մենք զրուցեցինք առևտուրն ավարտած հաճախորդներից մեկի՝ 32-ամյա Գրիգորի հետ։ Պարզվեց՝ նա թաղամասի բնակիչ չէ։ Ասաց, որ հանրախանութի կողքով անցնելիս պարկինգում ազատ տեղ է նկատել և որոշել օգտվել առիթից ու տան առևտուրն անել հենց այդտեղից։

- Հաճա՞խ եք սուպերմարկետներում առևտուր անում։

- Երևի թե՝ հիմնականում հենց հանրախանութներից եմ առևտուր անում։ Հարմար է։ Մանավանդ, եթե ծանոթ ես խանութին, ապրանքների տեղը գիտես, շատ արագ կարելի է գնել ինչ պետք է։ 15-20 րոպեի ընթացքում երկու-երեք օրվա առևտուր եմ անում։ Ժամանակի մեծ խնայողություն։

- Իսկ միջոցների՞։

- Նաև միջոցների, եթե, իհարկե գիտես ինչը որտեղից գնես։ Օրինակ, ապրանքներ կան, որ հանրախանութից չեմ վերցնի։ Չգիտեմ, օրինակ, միրգ-բանջարեղեն։ Դա ավելի լավ է հենց մրգի խանութից առնես։ Էնտեղ միշտ ավելի թարմ է լինում ու էժան։ Բայց հիմնական առևտուրը սուպերմարկետից եմ անում։

- Իսկ փորձե՞լ եք համեմատել, սուպերմարկետների գներն այլ խանութների հետ։ Օրինակ, ի՞նչ գին ունեն տնտեսական ապրանքները սուպերմարկետներում և հենց զուտ տնտեսական խանութներում։

- Անկեղծ ասած՝ ոչ։ Մեր շենքի մոտ նման խանութ չկա։ Նկատի ունեմ, անմիջական մոտակայքում։ Դրա համար հիմնական առևտուրն անում ենք հենց սուպերմարկետից։ Ծնողներս մեզ հետ են բնակվում։ Եթե ճիշտն ասեմ՝ հիմնական առևտուր անողն էլ հայրս է։ Բայց նա էլ է Սիթի գնում։ Կոմիտասի Սիթին, - ասաց Գրիգորը՝ տեղավորելով առևտուրը մեքենայի բեռնախցիկում։

Սուպերմարկետի աշխատակիցներից մեկին հարցրեցինք, թե ովքեր են իրենց հիմնական հաճախորդները, ասաց, որ Ծարավ Աղբյուրի բնակիչներ, չնայած այլ տեղերից նույնպես այցելուներ ունեն։

- Դե մեր խանութը ճանապարհի վրա է։ Փողոցն աշխույժ է։ Քանաքեռից էլ են շատ գալիս։ Բայց հիմնականում, իհարկե, Ծարավ Աղբյուրի ժողովուրդն է։ Մեծ թաղ է, մի քանի հազար բնակիչ կա։

- Իսկ ի՞նչ են առնում հիմնականում։

- Ամեն ինչ։ Ո՞վ գիտի։ Ամեն ինչ էլ տանում են էլի՝ հաց, սմետան, կաթնեղեն, երշիկներ, մակարոնեղեն… Դե ո՞նց ասեմ՝ խանութ ա էլի, ամեն ինչ էլ կա։

- Իսկ հիմնականում մեծ առևտուր է, թե՞ փոքր։ Նկատի ունենք՝ մարդիկ գալիս և մի քանի օրվա առևտուր են անում, թե՞ պարզապես գնում են այն, ինչն իրենց այդ պահին է պետք։

- Ե՛վ, և՛… Բայց, ինձ թվում ա, հիմնականում օրվա առևտուր են անում։ Որովհետև տենց շատ այցելուներ ունենք, որ ամեն օր են գալիս։ Մեր հաճախորդներն են, ճանաչում ենք արդեն։ Ժամն էլ գիտենք։ Լինում է՝ մտնում են մի սիգարետ, կամ մի շիշ հյութ վերցնում ու դուրս գալիս։ Լինում է նաև, որ մեծ առևտուր են անում՝ նույնիսկ մեկ-երկու սայլակ լիքը։

Թաղամասի կենտրոնական հատվածներից մեկում գտնվող զրուցարանում բնակիչներ էին հավաքված՝ 7-8 հոգի միջին տարիքի տղամարդիկ, որոնք աշխույժ ինչ-որ բաներ էին քննարկում՝ աչքի տակով հետևելով զրուցարանի անմիջապես կողքը գտնվող խաղահրապարակում վազվզող իրենց երեխաներին։ Մոտեցանք նրանց և շարունակեցինք առևտրի թեման։

- Բարև ձեզ։ Փոքրիկ հետազոտություն ենք անցկացնում, ուզում ենք իմանալ որտեղի՞ց են առևտուր անում ձեր շենքերի բնակիչները։ Մեզ երկու րոպե կհատկացնե՞ք։

- Համեցեք, - շատ պատրաստակամ արձագանքեցին տղամարդիկ, որոնցից մեկն առաջ ընկնելով ասաց - Հես է խանութը, հենց շենքի բակում։ Ստեղից էլ առնում ենք։

Տղամարդը ցույց տվեց «Չինար» սուպերմարկետը, որն իսկապես չորս կողմից շրջափակված է շենքերով։

- Եթե մեծ առևտուր է, միանշանակ հանրախանութից, - զրույցը շարունակեց երկրորդ տղամարդը, - բայց եթե մեկ-երկու բան է պետք, ես փոքր խանութներն եմ նախընտրում։ Երկու պատճառով։ Նախ, որովհետև հերթ չկա։ Մտնում արագ վերցնում ու դուրս ես գալիս։ Ոչ էլ պետք է խանութում երկար փնտրել ուզածդ ապրանքը, վաճառողին ասում ես՝ տալիս է։ Երկրորդ, մտածում եմ, որ սուպերմարկետների ցանցերն այսպես թե այնպես կաշխատեն, իսկ էն փոքրերին օգնել է պետք։ Սուպերմարկետները ճնշում են նրանց։ Մարդկանց բիզնեսը փակվում է։ Դրանով են տուն պահում։ Դրա համար ես շատ եմ գնումներ անում մեր մուտքի մոտի խանութից։ Համ էլ մոտիկ է։

Մեր զրույցին միացավ նաև երրորդ տղամարդը, որը տարիքով մեջներից ամենամեծն էր երևում՝ մոտ 60 տարեկան։

- Որտեղ մաքուր է, որտեղ մակարդակով սպասարկում կա, այնտեղ էլ առևտուր եմ անում։ Էսօր դա կարող է այս խանութը լինի, վաղը՝ մի ուրիշ։ Չեմ ալարի, թեկուզ մի 5 րոպե էլ ավել կքայլեմ, բայց խանութից ապրանք վերցնելիս ուզում եմ համոզված լինել, որ թարմ է, մաքուր է պահված, վաճառողներն էլ մարդկանց հետ շփվելու կուլտուրա ունեն։ Թե չէ պատահում է խանութ ես գնում, տրամադրությունդ էնպես են գցում, հետո երկու օր ուշքի չես գալիս։

- Բայց մեր բակի խանութներում նման բան կա՞, - իր հարևանին հարցրեց զրուցարանում հավաքվածներից մեկը, - նման բան ես այստեղ չեմ նկատել։

- Դե բա մարդը հո միայն այստեղի խանութներից չի՞ հարցնում։ Հա, սպասարկումն այստեղ հիմնականում լավ է, բայց գներն են թանկ։ Քաղաքում ուրիշ խանութ մտեք ու կտեսնեք, որ ամեն ինչն ավելի էժան է, քան մեր խանութներում։ Սովորական միրգը կիլոյի մեջ մինչև 100-200 դրամ տարբերություն է տալիս։ Քանաքեռի խանութները նայեք ու էստեղի։

Վերջին այս մտքի հետ հարևանները համաձայնվեցին։

- Դե մենք հարուստների թաղ ենք, - ծիծաղելով ասաց առաջին տղամարդը՝ Գարիկը։ - Էն օրը տաքսի եմ նստել, հասցեն տվել, ասում է. «Հաա, էն հարուստների շենքե՞րը»։ Մեզ սաղ հարուստի տեղ են դրել, դրա համար էլ խանութներն ավելի թանկ են։

Զրույցը կրկին շարունակեց տարիքով ավելի մեծ տղամարդը, որը, կարծես, չէր էլ լսում կողքինների արձագանքները.

- Ընդ որում, ինչքան մոտ է խանութը շենքերին, այնքան գներն ավելի թանկ են։ Հիմա էս մոտի սուպերմարկետի ու էն մյուսի գները նայեք, կտեսնեք։ Իրենք ամեն ինչ ճիշտ հաշվարկել են՝ արագ բա՞ն է պետք առնել, կամ ալարու՞մ ես մի քիչ ավել քայլել, ուրեմն թանկ վճարիր։ Էժա՞ն ես ուզում՝ քայլիր էն մյուս խանութը։

Մենք հարցրեցինք հավաքվածներին, թե հիմնականում ի՞նչ առևտուր են անում խանութներից։ Փորձում էինք հասկանալ՝ կա՞ն արդյոք բնակիչներ, ովքեր շաբաթվա առևտուր են անում։ Պարզվեց՝ ոչ։ Մեզ հանդիպած քաղաքացիներից և ոչ ոք մեծ առևտուր չի անում։ Հիմնականում օրական առևտուրն է։

- Իջնում ենք հաց գնելու, հետն էլ՝ ինչ անհրաժեշտ է վերցնում ենք։ Եթե ճիշտն ասեմ՝ նույնիսկ Նոր տարվա օրերին մեծ առևտուր չեմ անում։ Ի՞նչ իմաստ կա։ Մեկ է՝ խանութները տոն օրերին էլ են աշխատում։ Առաջվա պես չէ, որ գնաս մի շաբաթվա քեֆի սնունդ առնես։ Ինչ պետք է՝ երեխեքը վազելով գնում, 10 րոպեում բերում են։

Մենք մոտեցանք նաև թաղամասում գործող փոքր խանութներից մեկի վաճառողուհուն՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում իրենց գործերը։

- Չենք բողոքում, լավ է։ Դժվար է, բայց առևտուր կա։ Սուտ կլինի ասել, թե չկա։ Բա էլ ինչու՞ պետք է աշխատենք, եթե առևտուր չլինի։

- Շենքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ ձեր խանութ հաճախ է գալիս։ Ասում է՝ ուզում է օգնել ձեզ սուպերմարկետների հետ կոնկուրենցիայում։

- Օգնե՞լ։ Լավ է անում, շատ ապրի, բայց ինքներս մեզ եթե չօգնենք, ոչ ոք չի կարող օգնել։ Այսինքն, օգնելու բան էլ չկա։ Կողքից չխանգարեն, արդեն լավ է։ Թե չէ, հիմնականում մեր աշխատանքից է կախված ամեն բան։ Պետք է լավ մտածես, թե ինչ ապրանք ես վաճառում, ո՞նց ես վաճառում, որ գործն էլ առաջ գնա։

- Իսկ կոնկրետ ո՞նց եք որոշում, թե այցելուները ինչ կգնեն ձեր մոտից և ինչպես անեք, որ հենց այս խանութ գան ու ոչ թե սուպերմարկետ։

- Փորձը սովորեցնում է։ Ես հաճախորդներ ունեմ, որ գալիս են, սկի չեն էլ ասում, թե ինչ են ուզում՝ ինքս եմ տալիս՝ առանց իրենց ասելու։ Արդեն գիտես՝ մարդն ինչի համար է եկել։ Դա փոքր առևտուր է։ Մի հատ հաց կվերցնեն, թթվասեր, ձու, պաղպաղակ ու կգնան։ Արդեն գիտես էլի՝ ինչ է պետք։ Իրենց համար կարևորն այն է, որ ապրանքը թարմ լինի ու որակով։ Դե դա մենք ապահովում ենք։ Հետո շատերի հետ արդեն մտերմացել ենք։ Հաճախորդների փոքրիկ համայնք է դառել, որ միասն իրար հոգսերը հոգալով առաջ ենք գնում։

- Իսկ պարտքով ապրանք վերցնու՞մ են, թե նման բաներ չկան այս թաղամասում։

- Չէ, ո՞նց չկա, - ձայնի տոնայնությունը բարձրացնելով ասաց վաճառողուհին և դարակից հանեց հաստափոր մի տետր։ - Նայեք, տեսեք, սաղ պարտքերի ցուցակն է։ Բայց էնպես չի էլի, որ ամիսներով կուտակվում է։ Մաքսիմում մի քանի օր։ Խնդիր չկա։ Իրար ճանաչում ենք ու վստահում։

Եթե ամփոփելու լինենք «հարուստների թաղամասում»՝ Ծարավ Աղբյուրի շենքերում, տեսած պատկերը, կարելի է ասել, որ այն շատ չի տարբերվում Երևանի այլ թաղամասերում ձևավորված իրավիճակից։ Առևտրի հարցերում միջին խավի վարքագիծը նման է այլ սոցիալական շերտերում տարածված պրակտիկային։ Թերևս առևտրի վայրերի ընտրության համաչափության խնդիր կա և դե, իհարկե, գնած ապրանքի որակի։ Ծարավ Աղբյուրի խանութներում մեզ ասացին, որ բնակիչները շատ են խմիչք (այդ թվում՝ ալկոհոլային) ու քաղցրեղեն գնում։ Մինչդեռ այլ թաղամասերում առևտրի միջին գինը ավելի փոքր է։ Նաև վաճառվող ապրանքների ավելի հասանելի բրենդներն են այլ թաղամասերում շատ իրացվում և սա դիտարկում է, որն արել ենք «Էրեբունի» վարչական շրջանում գործող փոքրիկ հանրախանութներից մեկի սեփականատիրոջ հետ միասին։

Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են