Ռոնալդու. Ինձ համար լավագույնն Իսպանիայի առաջնությունն է
СПОРТ«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, համեմատելով Իսպանիայի և Անգլիայի առաջնությունները, նախապատվությունը տվել է Լա Լիգային:
-Արդեն վեց տարի է՝ Իսպանիայում եմ: Դրանից առաջ վեց տարի խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում», ինչն ինձ համար մեծ փորձ էր: Անգլիայի Պրեմիեր լիգան ուժեղ առաջնություն է, բայց ինձ համար լավագույնն Իսպանիայի առաջնությունն է: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ խաղալը:
Ցանկանում եմ դեռ մի քանի տարի հանդես գալ «Ռեալում», իսկ հետո կտեսնենք՝ ինչ կլինի: Խոստանում եմ թիմի համար անել հնարավոր ամեն բան և աշխատել նվիրվածությամբ,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



