Ռոնալդու. Ինձ համար լավագույնն Իսպանիայի առաջնությունն է
ՍՊՈՐՏ«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, համեմատելով Իսպանիայի և Անգլիայի առաջնությունները, նախապատվությունը տվել է Լա Լիգային:
-Արդեն վեց տարի է՝ Իսպանիայում եմ: Դրանից առաջ վեց տարի խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում», ինչն ինձ համար մեծ փորձ էր: Անգլիայի Պրեմիեր լիգան ուժեղ առաջնություն է, բայց ինձ համար լավագույնն Իսպանիայի առաջնությունն է: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ խաղալը:
Ցանկանում եմ դեռ մի քանի տարի հանդես գալ «Ռեալում», իսկ հետո կտեսնենք՝ ինչ կլինի: Խոստանում եմ թիմի համար անել հնարավոր ամեն բան և աշխատել նվիրվածությամբ,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



