Դավիթ Մանուկյանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Բաքվում թաքնվել չունի. Տիգրան Աբրահամյան
БЛОГԲաքվի բանտում գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի մասնակցությամբ կեղծ դատավարության նյութերն եմ նայում: Որքան էլ ադրբեջանական մամուլը նիստերը խեղաթյուրված ներկայացնի, կեղծի կամ չդետալացնի, տողատակերն էլ բավարար է ընդհանուր գաղափար կազմելու, թե ինչ է տեղի ունենում Բաքվում:
Դավիթ Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` թաքնվել չունի: Խոսում է հստակ, վստահ, ձիգ կեցվածքով:
Մարդը հանցանք չի կատարել, երիտասարդ տարիքից զինվորագրվել է կամավորական ջոկատներին, մասնակցել 90-ականների 1-ին պատերազմին, ապա ամբողջությունյամբ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը:
Եվ իրականում` ի՞նչը թաքցնի, ինչո՞ւ: Ի՞նչ է արել, որից պետք է ամաչի: Հայրենիք պաշտպանելը պատիվ է ու դա Դավիթն արժանապատվորեն կրել է:
Ի վերջո, արդեն պարզ է, որ Ադրբեջանում բոլորի համար կեղծ գործերը կարված են, դատավճիռները` գրված և ըստ քաղաքական իրադրության դրանք կմտնեն վերջնարդյունք:
Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և ադրբեջանական բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



