Դավիթ Մանուկյանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Բաքվում թաքնվել չունի. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳԲաքվի բանտում գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի մասնակցությամբ կեղծ դատավարության նյութերն եմ նայում: Որքան էլ ադրբեջանական մամուլը նիստերը խեղաթյուրված ներկայացնի, կեղծի կամ չդետալացնի, տողատակերն էլ բավարար է ընդհանուր գաղափար կազմելու, թե ինչ է տեղի ունենում Բաքվում:
Դավիթ Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` թաքնվել չունի: Խոսում է հստակ, վստահ, ձիգ կեցվածքով:
Մարդը հանցանք չի կատարել, երիտասարդ տարիքից զինվորագրվել է կամավորական ջոկատներին, մասնակցել 90-ականների 1-ին պատերազմին, ապա ամբողջությունյամբ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը:
Եվ իրականում` ի՞նչը թաքցնի, ինչո՞ւ: Ի՞նչ է արել, որից պետք է ամաչի: Հայրենիք պաշտպանելը պատիվ է ու դա Դավիթն արժանապատվորեն կրել է:
Ի վերջո, արդեն պարզ է, որ Ադրբեջանում բոլորի համար կեղծ գործերը կարված են, դատավճիռները` գրված և ըստ քաղաքական իրադրության դրանք կմտնեն վերջնարդյունք:
Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և ադրբեջանական բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



