Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Իմ ուժը Հովհաննեսն է, հիմա ամեն ինչ անում եմ, որ տղաներս իմ մեջ ուժեղ մամա տեսնեն». սերժանտ Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Որոտանում. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամուսնուս հետ ծանոթացել ենք 2013 թվականին։ Երկուսս էլ Գյումրիից ենք, նույն թաղամասից, բայց իրար չէինք ճանաչում։ Այդ ժամանակ արդեն ամուսինս պայմանագրային զինծառայող էր։ Յոթ ամիս շփվել ենք, հետո, ինչպես ասում են, միասին «փախել»։ Հետո 2014 թվականի հուլիսի 21-ին ամուսնացանք։ Երկու որդի ունենք»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Ջուլիան՝ Հովհաննեսի կինը։

Ամուսնու մասին խոսելիս ասում է՝ շատ ուշադիր էր, ամեն մանրուք իր համար կարևոր էր։ «Երբ իր մասին ընկերների կարծիքներն եմ մեկտեղում, կարմիր թելի նման բոլոր պատմություններում ամուսնուս՝ բոլորին հասնելու հատկանիշն են առանձնացնում։ Նշում են՝ հասնող ընկեր էր։ Երբ իրեն դիմել են խորհրդի համար, խորհրդով է օգնել, երբ դիմել են այլ հարցով, էլի փորձել է օգտակար լինել։ Նպատակասլաց էր, ընկերներից մեկը նշում է՝ ֆուտբոլ խաղալն իր մոտ լավ չէր ստացվում, բայց միշտ ձգտում էր հաղթողի դերում լինել։ Ուշադիր ամուսին ու հայր էր։ Սիրում էր երեխաների հետ ժամանակ անցկացնել, միասին առավոտյան կարող էին զբոսանքի գնալ։ Իսկ ինձ համար և՛ ընկեր էր, և՛ ամուսին։ Վեց երջանիկ տարի ենք միասին ապրել։ Այնպես չէ, որ նա հիմա չկա, ես իրեն գովում եմ, ոչ, նա յուրահատուկ տղա էր, բոլորը դա կարող են հաստատել»։

Հովհաննեսը ծնունդով Գյումրիից է։ Սովորել է Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցում, 2009 թվականին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012 թվականին ընդունվել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժին։ 2017 թվականին ուսումը շարունակել է Գյումրու «Պրոգրես» համալսարանում։ Հովհաննեսն ինը տարի պայմանագրային զինծառայող է եղել, սկզբում Գյումրու, այնուհետև Արարատի զորամասերում։ «Ամուսնուս հորեղբոր տղան զինվորական է, հենց նա է խորհուրդ տվել, որ Հովհաննեսն իր կյանքը բանակի հետ կապի։ Այդպես էլ դարձել է պայմանագրային զինծառայող։ Տարիների ընթացքում այնքան էր նվիրվել բանակին։ Նա էլ իր հերթին էր խորհուրդ տալիս բոլորին ծառայության անցնել Զինված ուժերում։ Խիստ էր իր զինվորների հանդեպ, սիրում էր կարգ ու կանոն։ Երբեմն ասում էր՝ կարող եմ բանակից դուրս գալ, այլ աշխատանքով զբաղվել, բայց հետո անմիջապես ինքն իրեն արձագանքում էր՝ դուրս չեմ գա ծառայությունից։ Բանակն իր համար մի ուրիշ աշխարհ էր»։

Երբ սկսվում է 44-օրյա պատերազմը, Հովհաննեսն աշխատավայրում է եղել՝ Արարատի զորամասում։ «Այդ օրվանից նա տուն չեկավ։ Պատրաստվեցին, և հոկտեմբերի 9-ին ամուսինս իր ջոկատի տղաների հետ մեկնեց Ջրական։ Հոկտեմբերի 11-ին Ջրականում իր ջոկի բոլոր տղաները զոհվում են։ Ամուսինս վերադարձավ տուն։ Իր ընկերների հուղարկավորությունը տեղի ունեցավ, հետո կրկին վերադարձավ Արցախ։ Հոկտեմբերի 23-ին ամուսինս զոհվեց Որոտանում (Կուբաթլու)։ Պատերազմի ժամանակ իր հետ անընդհատ կապի մեջ էինք։ Կարճ զանգեր էին՝ մենք լավ ենք, ու վերջ։ Երկար զրույցներ չենք ունեցել»։

Վերջին զրույցը Հովհաննեսի և կնոջ միջև եղել է հոկտեմբերի 23-ի առավոտյան։ «Ասաց՝ հենց տեղ հասնեմ, կզանգեմ։ Եվ այդ օրվանից կապն ընդհատվեց։ Հաջորդ օրն ամուսնուս համարից զանգ եկավ։ Պատասխանեցի, հարցրեց անունս, արձագանքեցի՝ Ջուլիան եմ։ Զանգահարողն ինձ ասաց՝ Ջուլիա ջան, Հովհաննեսը խնդրել է, որ զանգեմ քեզ ու ասեմ, որ լավ է։ Իրեն չհավատացի, ամուսնուս շատ լավ ճանաչելով՝ գիտեի, որ նա նման բան չի անի։ Կարիք զգացի իր ձայնը լսելու, իմանալու, որ նա լավ է։ Զանգահարողը խնդրեց ուրիշին փոխանցել հեռախոսը։ Անգամ մտածեցինք, որ ամուսնուս հեռախոսը ադրբեջանցու ձեռքում է հայտնվել։ Կապն ընդհատվեց, ամուսնուս հեռախոսահամարը դարձավ անհասանելի»։

Հովհաննեսը զոհվել է հոկտեմբերի 23-ին Որոտանում։ Նրան տեղափոխել են Խնձորեսկ, այնտեղից էլ՝ Աշտարակ։ «Ամուսնուս մեկ ամիս փնտրել ենք։ Գտել ենք նոյեմբերի 20-ին։ Ամեն օր այն հավատով էի ապրում, որ նա պետք է տուն վերադառնա։ Մեր տան լույսը չէինք անջատում, սպասում էի, որ պետք է վերադառնա, որովհետև նա ինձ խոսք էր տվել։ Ինչ-որ պահի գուցե համակերպվեցի իր որոշման հետ, նա այն զինվորականն էր, որ երբեք իր ընկերներին մենակ չէր թողնի։ Ասում էր. «Չեք տեսել, թե ինչպես է 18 տարեկան զինվորը սպասում, որ իրեն օգնության գնան: Ես իմ ընկերոջը չեմ կարող թողնել այնտեղ ու գալ»։ Երբ ընկերների զոհվելուց հետո վերադարձավ, իրեն ասում էի՝ Հո՛վ, ինչ կլինի, մի գնա, տեսել ես, թե ինչպես են ընկերներդ զոհվել, նաև հիմա տեսնում ենք իրենց ընտանիքների վիճակը։ Բայց նա հակադարձում էր. «Իմ ընկերների արյունն այդ հողում է, չի չորացել, ես պետք է վրեժ լուծեմ»։ Երբ երեխաների անունն էի տալիս, արձագանքում էր. «Տղերքս ինձանով պետք է հպարտ լինեն, հպարտ լինեն, որ իրենց պապան չի փախել»»։

Ջուլիան հիշում է՝ Հովհաննեսը սիրում էր իր հետ զորամաս տանել ավագ որդուն՝ Արթուրին։ «Միշտ միասին զորամաս էին գնում, Արթուրիս համար անգամ համազգեստ էր կարել տվել։ Բոլորի հուշերում այդ օրերը շատ վառ են տպավորվել։ Արթուրս հիմա տասը տարեկան է, որոշել է ռազմական օդաչու դառնալ։ Այժմ անօդաչու թռչող սարքերի մոդելավորման դասերի է հաճախում։ Այնքան տարբեր են կարծիքներն իմ որդու ցանկության հետ կապված, մեկն ասում է՝ թող զինվորական չդառնա, մյուսն էլ նշում է՝ թող շարունակի հայրիկի գործը։ Ինքս դեմ չեմ իր ցանկությանը։ Ամուսինս էլ է ասել՝ Արթուրս թող անպայման ռազմական գծով սովորի։ Կրտսեր տղաս՝ Գևորգս, մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել»։

Շատ լուսավոր զրույց ստացվեց Հովհաննեսի մասին։ Ջուլիան ասում է՝ ամուսնու մասին միշտ ժպիտով է հիշում։ «Այնպիսի զգացողություն ունեմ, որ ամուսինս տանն է։ Իհարկե, դժվար է հիմա։ Մեր տանը բոլոր հարցերով Հովհաննեսն էր զբաղվում՝ լիներ առևտուր, թե մեկ այլ խնդիր։ Իրենից հետո փակվել էի սենյակում, դուրս չէի գալիս։ Քիչքիչ հաղթահարեցի դա։ Արթուրս սենյակ էր մտնում, մի այլ տեսակ հայացքով ու աչքերով ինձ նայում։ Որոշեցի՝ պետք է ամեն ինչ անեմ, որ տղաներս այդ հայացքով ինձ չնայեն։ Որոշեցի՝ իմ մեջ իրենք պիտի ուժեղ մամա տեսնեն, իրենց մոտ չպետք է լաց լինեմ։ Աշխատում եմ իրենց մոտ չհուզվել։ Բացի դա, ամուսնուցս հետո իր բնավորության գծերը կարծես ինձ են փոխանցվել։ Առաջ բնավորության նման գծեր չունեի։ Հիշում եմ՝ ամուսինս ասում էր՝ մեր ընտանեկան հարցերը պետք է մնան մեր ընտանիքի ներսում։ Հիմա ես եմ առաջնորդվում այդ սկզբունքով՝ մեր ընտանիքի հարցերը ես պետք է լուծեմ։ Իմ ուժը հիմա Հովհաննեսն է։ Հետաքրքիր է նաև, որ երբ ինչ-որ հարցի կամ խնդրի առջև ենք կանգնում, ամուսնուս երազումս տեսնում եմ, գիտեմ, որ նա ինձ հետ է։ Տղաներիս որոշ հարցեր անպատասխան եմ թողնում կամ կիսատ պատասխանում։ Հաճախ է փոքր տղաս հարցնում՝ պապան ե՞րբ է գալու։ Այդ հարցի պատասխանը չունեմ։ Ամեն օր տանը զրուցում ենք Հովհաննեսի մասին, իր մասին հուշերը մեզ ուղեկցում են ամեն պահի։ Ուզում եմ, որ հպարտանան իրենց հայրիկով, նրանք գիտեն, որ հայրիկն իր ընկերներին մենակ չի թողել։ Միշտ ասում էր՝ ես փախչող տղա չեմ։ Ես էլ իրենով եմ հպարտ, չնայած այս մենակությունը շատ դժվար է ինձ համար։ Սիրող ընտանիք ենք եղել, ամեն պահի զգացել եմ իր աջակցությունը»։

Հ. Գ. - Սերժանտ, դիրքի ավագ Հովհաննես Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»