Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ ուժը Հովհաննեսն է, հիմա ամեն ինչ անում եմ, որ տղաներս իմ մեջ ուժեղ մամա տեսնեն». սերժանտ Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Որոտանում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամուսնուս հետ ծանոթացել ենք 2013 թվականին։ Երկուսս էլ Գյումրիից ենք, նույն թաղամասից, բայց իրար չէինք ճանաչում։ Այդ ժամանակ արդեն ամուսինս պայմանագրային զինծառայող էր։ Յոթ ամիս շփվել ենք, հետո, ինչպես ասում են, միասին «փախել»։ Հետո 2014 թվականի հուլիսի 21-ին ամուսնացանք։ Երկու որդի ունենք»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Ջուլիան՝ Հովհաննեսի կինը։

Ամուսնու մասին խոսելիս ասում է՝ շատ ուշադիր էր, ամեն մանրուք իր համար կարևոր էր։ «Երբ իր մասին ընկերների կարծիքներն եմ մեկտեղում, կարմիր թելի նման բոլոր պատմություններում ամուսնուս՝ բոլորին հասնելու հատկանիշն են առանձնացնում։ Նշում են՝ հասնող ընկեր էր։ Երբ իրեն դիմել են խորհրդի համար, խորհրդով է օգնել, երբ դիմել են այլ հարցով, էլի փորձել է օգտակար լինել։ Նպատակասլաց էր, ընկերներից մեկը նշում է՝ ֆուտբոլ խաղալն իր մոտ լավ չէր ստացվում, բայց միշտ ձգտում էր հաղթողի դերում լինել։ Ուշադիր ամուսին ու հայր էր։ Սիրում էր երեխաների հետ ժամանակ անցկացնել, միասին առավոտյան կարող էին զբոսանքի գնալ։ Իսկ ինձ համար և՛ ընկեր էր, և՛ ամուսին։ Վեց երջանիկ տարի ենք միասին ապրել։ Այնպես չէ, որ նա հիմա չկա, ես իրեն գովում եմ, ոչ, նա յուրահատուկ տղա էր, բոլորը դա կարող են հաստատել»։

Հովհաննեսը ծնունդով Գյումրիից է։ Սովորել է Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցում, 2009 թվականին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012 թվականին ընդունվել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժին։ 2017 թվականին ուսումը շարունակել է Գյումրու «Պրոգրես» համալսարանում։ Հովհաննեսն ինը տարի պայմանագրային զինծառայող է եղել, սկզբում Գյումրու, այնուհետև Արարատի զորամասերում։ «Ամուսնուս հորեղբոր տղան զինվորական է, հենց նա է խորհուրդ տվել, որ Հովհաննեսն իր կյանքը բանակի հետ կապի։ Այդպես էլ դարձել է պայմանագրային զինծառայող։ Տարիների ընթացքում այնքան էր նվիրվել բանակին։ Նա էլ իր հերթին էր խորհուրդ տալիս բոլորին ծառայության անցնել Զինված ուժերում։ Խիստ էր իր զինվորների հանդեպ, սիրում էր կարգ ու կանոն։ Երբեմն ասում էր՝ կարող եմ բանակից դուրս գալ, այլ աշխատանքով զբաղվել, բայց հետո անմիջապես ինքն իրեն արձագանքում էր՝ դուրս չեմ գա ծառայությունից։ Բանակն իր համար մի ուրիշ աշխարհ էր»։

Երբ սկսվում է 44-օրյա պատերազմը, Հովհաննեսն աշխատավայրում է եղել՝ Արարատի զորամասում։ «Այդ օրվանից նա տուն չեկավ։ Պատրաստվեցին, և հոկտեմբերի 9-ին ամուսինս իր ջոկատի տղաների հետ մեկնեց Ջրական։ Հոկտեմբերի 11-ին Ջրականում իր ջոկի բոլոր տղաները զոհվում են։ Ամուսինս վերադարձավ տուն։ Իր ընկերների հուղարկավորությունը տեղի ունեցավ, հետո կրկին վերադարձավ Արցախ։ Հոկտեմբերի 23-ին ամուսինս զոհվեց Որոտանում (Կուբաթլու)։ Պատերազմի ժամանակ իր հետ անընդհատ կապի մեջ էինք։ Կարճ զանգեր էին՝ մենք լավ ենք, ու վերջ։ Երկար զրույցներ չենք ունեցել»։

Վերջին զրույցը Հովհաննեսի և կնոջ միջև եղել է հոկտեմբերի 23-ի առավոտյան։ «Ասաց՝ հենց տեղ հասնեմ, կզանգեմ։ Եվ այդ օրվանից կապն ընդհատվեց։ Հաջորդ օրն ամուսնուս համարից զանգ եկավ։ Պատասխանեցի, հարցրեց անունս, արձագանքեցի՝ Ջուլիան եմ։ Զանգահարողն ինձ ասաց՝ Ջուլիա ջան, Հովհաննեսը խնդրել է, որ զանգեմ քեզ ու ասեմ, որ լավ է։ Իրեն չհավատացի, ամուսնուս շատ լավ ճանաչելով՝ գիտեի, որ նա նման բան չի անի։ Կարիք զգացի իր ձայնը լսելու, իմանալու, որ նա լավ է։ Զանգահարողը խնդրեց ուրիշին փոխանցել հեռախոսը։ Անգամ մտածեցինք, որ ամուսնուս հեռախոսը ադրբեջանցու ձեռքում է հայտնվել։ Կապն ընդհատվեց, ամուսնուս հեռախոսահամարը դարձավ անհասանելի»։

Հովհաննեսը զոհվել է հոկտեմբերի 23-ին Որոտանում։ Նրան տեղափոխել են Խնձորեսկ, այնտեղից էլ՝ Աշտարակ։ «Ամուսնուս մեկ ամիս փնտրել ենք։ Գտել ենք նոյեմբերի 20-ին։ Ամեն օր այն հավատով էի ապրում, որ նա պետք է տուն վերադառնա։ Մեր տան լույսը չէինք անջատում, սպասում էի, որ պետք է վերադառնա, որովհետև նա ինձ խոսք էր տվել։ Ինչ-որ պահի գուցե համակերպվեցի իր որոշման հետ, նա այն զինվորականն էր, որ երբեք իր ընկերներին մենակ չէր թողնի։ Ասում էր. «Չեք տեսել, թե ինչպես է 18 տարեկան զինվորը սպասում, որ իրեն օգնության գնան: Ես իմ ընկերոջը չեմ կարող թողնել այնտեղ ու գալ»։ Երբ ընկերների զոհվելուց հետո վերադարձավ, իրեն ասում էի՝ Հո՛վ, ինչ կլինի, մի գնա, տեսել ես, թե ինչպես են ընկերներդ զոհվել, նաև հիմա տեսնում ենք իրենց ընտանիքների վիճակը։ Բայց նա հակադարձում էր. «Իմ ընկերների արյունն այդ հողում է, չի չորացել, ես պետք է վրեժ լուծեմ»։ Երբ երեխաների անունն էի տալիս, արձագանքում էր. «Տղերքս ինձանով պետք է հպարտ լինեն, հպարտ լինեն, որ իրենց պապան չի փախել»»։

Ջուլիան հիշում է՝ Հովհաննեսը սիրում էր իր հետ զորամաս տանել ավագ որդուն՝ Արթուրին։ «Միշտ միասին զորամաս էին գնում, Արթուրիս համար անգամ համազգեստ էր կարել տվել։ Բոլորի հուշերում այդ օրերը շատ վառ են տպավորվել։ Արթուրս հիմա տասը տարեկան է, որոշել է ռազմական օդաչու դառնալ։ Այժմ անօդաչու թռչող սարքերի մոդելավորման դասերի է հաճախում։ Այնքան տարբեր են կարծիքներն իմ որդու ցանկության հետ կապված, մեկն ասում է՝ թող զինվորական չդառնա, մյուսն էլ նշում է՝ թող շարունակի հայրիկի գործը։ Ինքս դեմ չեմ իր ցանկությանը։ Ամուսինս էլ է ասել՝ Արթուրս թող անպայման ռազմական գծով սովորի։ Կրտսեր տղաս՝ Գևորգս, մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել»։

Շատ լուսավոր զրույց ստացվեց Հովհաննեսի մասին։ Ջուլիան ասում է՝ ամուսնու մասին միշտ ժպիտով է հիշում։ «Այնպիսի զգացողություն ունեմ, որ ամուսինս տանն է։ Իհարկե, դժվար է հիմա։ Մեր տանը բոլոր հարցերով Հովհաննեսն էր զբաղվում՝ լիներ առևտուր, թե մեկ այլ խնդիր։ Իրենից հետո փակվել էի սենյակում, դուրս չէի գալիս։ Քիչքիչ հաղթահարեցի դա։ Արթուրս սենյակ էր մտնում, մի այլ տեսակ հայացքով ու աչքերով ինձ նայում։ Որոշեցի՝ պետք է ամեն ինչ անեմ, որ տղաներս այդ հայացքով ինձ չնայեն։ Որոշեցի՝ իմ մեջ իրենք պիտի ուժեղ մամա տեսնեն, իրենց մոտ չպետք է լաց լինեմ։ Աշխատում եմ իրենց մոտ չհուզվել։ Բացի դա, ամուսնուցս հետո իր բնավորության գծերը կարծես ինձ են փոխանցվել։ Առաջ բնավորության նման գծեր չունեի։ Հիշում եմ՝ ամուսինս ասում էր՝ մեր ընտանեկան հարցերը պետք է մնան մեր ընտանիքի ներսում։ Հիմա ես եմ առաջնորդվում այդ սկզբունքով՝ մեր ընտանիքի հարցերը ես պետք է լուծեմ։ Իմ ուժը հիմա Հովհաննեսն է։ Հետաքրքիր է նաև, որ երբ ինչ-որ հարցի կամ խնդրի առջև ենք կանգնում, ամուսնուս երազումս տեսնում եմ, գիտեմ, որ նա ինձ հետ է։ Տղաներիս որոշ հարցեր անպատասխան եմ թողնում կամ կիսատ պատասխանում։ Հաճախ է փոքր տղաս հարցնում՝ պապան ե՞րբ է գալու։ Այդ հարցի պատասխանը չունեմ։ Ամեն օր տանը զրուցում ենք Հովհաննեսի մասին, իր մասին հուշերը մեզ ուղեկցում են ամեն պահի։ Ուզում եմ, որ հպարտանան իրենց հայրիկով, նրանք գիտեն, որ հայրիկն իր ընկերներին մենակ չի թողել։ Միշտ ասում էր՝ ես փախչող տղա չեմ։ Ես էլ իրենով եմ հպարտ, չնայած այս մենակությունը շատ դժվար է ինձ համար։ Սիրող ընտանիք ենք եղել, ամեն պահի զգացել եմ իր աջակցությունը»։

Հ. Գ. - Սերժանտ, դիրքի ավագ Հովհաննես Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն