«Յուվենտուսը» Պոգբայի և Վիդալի վերաբերյալ առաջարկներ կընդունի մինչև հուլիսի 31-ը
СПОРТ«Յուվենտուսի» ղեկավարությունը կիսապաշտպաններ Արտուրո Վիդալի և Պոլ Պոգբայի տրանսֆերների վերաբերյալ առաջարկներ ընդունելու վերջնաժամկետ է սահմանել:
«La Gazzetta dello Sport»-ը հաղորդում է, որ թուրինյան ակումբում քննարկեն չիլիացի և ֆրանսիացի ֆուտբոլիստների վերաբերյալ ստացած առաջարկները մինչև հուլիսի 31-ը: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ «Յուվենտուսը» նոր մրցաշրջանում իր առաջին հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 8-ին` Իտալիայի Սուպերգավաթի խաղում մրցելով «Լացիոյի» հետ: Նշվում է նաև, որ «Յուվենտուսը» Պոգբայի տրանսֆերը չի վաճառի 80 մլն եվրոյից պակաս գնով, իսկ Վիդալի համար պահանջելու է 30-35 մլն եվրո:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Պոգբայի համար պայքարում առաջատար դիրքում է Մադրիդի «Ռեալը», իսկ Վիդալին կփորձի գնել «Բարսելոնան»:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



