«Յուվենտուսը» Պոգբայի և Վիդալի վերաբերյալ առաջարկներ կընդունի մինչև հուլիսի 31-ը
SPORT«Յուվենտուսի» ղեկավարությունը կիսապաշտպաններ Արտուրո Վիդալի և Պոլ Պոգբայի տրանսֆերների վերաբերյալ առաջարկներ ընդունելու վերջնաժամկետ է սահմանել:
«La Gazzetta dello Sport»-ը հաղորդում է, որ թուրինյան ակումբում քննարկեն չիլիացի և ֆրանսիացի ֆուտբոլիստների վերաբերյալ ստացած առաջարկները մինչև հուլիսի 31-ը: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ «Յուվենտուսը» նոր մրցաշրջանում իր առաջին հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 8-ին` Իտալիայի Սուպերգավաթի խաղում մրցելով «Լացիոյի» հետ: Նշվում է նաև, որ «Յուվենտուսը» Պոգբայի տրանսֆերը չի վաճառի 80 մլն եվրոյից պակաս գնով, իսկ Վիդալի համար պահանջելու է 30-35 մլն եվրո:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Պոգբայի համար պայքարում առաջատար դիրքում է Մադրիդի «Ռեալը», իսկ Վիդալին կփորձի գնել «Բարսելոնան»:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



