«Լևանտե»-ի հետ հանդիպումը Լուիս Էներիկեի համար կդառնա 100-րդը «Բարսելոնա»-ի ղեկին
СПОРТԻսպանիայի Պրիմերայի 23-րդ տուրում «Լևանտե»-ի հետ հանդիպումը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար կդառնա հոբելյանական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 7-ին կապտանռնագույնները կանցկացնեն 100-րդ մրցավեճը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, ով թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել 2014 թվականից:
Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն նախորդ 99 հանդիպումներից տարել է 79 հաղթանակ, 11 մրցավեճ ավարտել ոչ ոքի և կրել ընդամենը 9 պարտություն: Թիմը խփել է 274 գոլ և բաց թողել 70-ը:
Լուիս Էնրիկեն «Բարսելոնա»-ի հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
4
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет
5
В поисках Защитника Демократии



