«Լևանտե»-ի հետ հանդիպումը Լուիս Էներիկեի համար կդառնա 100-րդը «Բարսելոնա»-ի ղեկին
SPORTԻսպանիայի Պրիմերայի 23-րդ տուրում «Լևանտե»-ի հետ հանդիպումը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար կդառնա հոբելյանական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 7-ին կապտանռնագույնները կանցկացնեն 100-րդ մրցավեճը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, ով թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել 2014 թվականից:
Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն նախորդ 99 հանդիպումներից տարել է 79 հաղթանակ, 11 մրցավեճ ավարտել ոչ ոքի և կրել ընդամենը 9 պարտություն: Թիմը խփել է 274 գոլ և բաց թողել 70-ը:
Լուիս Էնրիկեն «Բարսելոնա»-ի հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



