Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5-ի
ОБЩЕСТВОԹայվանում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգ մարդու, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհերի մասին: Դիերը հայտնաբերել են Թայվանի հարավում, 17-հարկանի շենքի փլատակների տակ, զոհերի թվում 10 օրական երեխա կա: Փրկարարները վարժեցրաշ շների եւ հատուկ տեխնիկայի միջոցով որոնում են փլատակների տակ մնացածներին:
Երկու մլն բնակչությամբ քաղաքում վնասվել են մի քանի այլ շենքեր եւս: Ստորգետնյա ցնցումներցի հետո որոշ տներ վտանգավոր կերպով ծռվել են, հայտնում է Lenta-ն:
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել վաղ առավոտյան, տեղական ժամանակով ժամը 4-ին: Էպիկենտրոնը գտնվել է Թայվանից 43 կմ հարավ-արեւելք, օջախը՝ 23 կմ խորության տակ: Քաղաքում հոսպիտալացվել է 115 մարդ:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



